Փետրվարի 15-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երեկոյան ժամերին Երևանում հնարավոր է կարճատև անձրև։ Ցերեկը Երևանում սպասվում է 14-16, երեկոյան՝ 8-10 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9, նախալեռնային շրջաններում՝ 9-12 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում փետրվարի 15-ի ցերեկն սպասվում է 5-9 աստիճան տաքություն: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 7-12 տաքություն, Տավուշի մարզում՝ 10-14 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 5-7, նախալեռնային շրջաններում՝ 10-14 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 15-18 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 14-17 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում 10-14 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex-ի, փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկն սպասվում է 16-19 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







