Արցախի կառավարության կողմից կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին աջակցելու համար ցանկացողներն այսուհետ կարող են ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Այս մասին ասված է Արցախ / Տեղեկատվական շտաբ-ի Ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
«Նոր կորոնավիրուսի (COVID-2019) վարակի կանխարգելման և հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող անձինք կարող են նվիրատվություն կատարել Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հետևյալ հաշիվներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող անձինք կարող են նվիրատվություն փոխանցել հետևյալ հաշիվներին՝
22300612211100 (AMD)
22300110153200 (USD)
22300200153300 (EUR)
22300400153100 (RUR
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







