Երեկվանից գործարկվել է կենսաթոշակների նշանակման առցանց դիմումների հարթակը, որի միջոցով արդեն 5000-ից ավելի դիմումներ են ընդունվել, կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ 2118 արցախցիների կենսաթոշակների դիմումները բավարարվել են: Վճարումները կատարվելու են հոկտեմբերի և դեկտեմբերի ամիսների համար: 2800 դիմումներ մերժվել են՝ տարբեր պատճառներով:
Խաչատրյանն ընդգծել է, որ կենսաթոշակի նշանակումն իրականացվում է Արցախում առկա տվյալների բազայի համադրումների հիման վրա և ընթացքում որոշ տեխնիկական խնդիրներ են առաջանում, որոնց փորձում են արագ լուծում տալ:
Դեկտեմբերի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ ընդունվում են Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների նշանակման դիմումները:
Մանրամասները՝ տեսանյութում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







