Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:28

Դանդաղելը կարող է կործանարար լինել Արցախի և մեզ համար. Սեյրան Օհանյան

Դանդաղելը կարող է կործանարար լինել Արցախի և մեզ համար. Սեյրան Օհանյան

Պրոցեսները պետք է արագացվեն և Արցախի շուրջ ռազմավարություն մշակվի, որովհետև հապաղելը, դանդաղելը կարող է կործանարար լինել Արցախի և մեր համար, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Արցախյան հակամարտությունն ավարտված չէ, այդ էջը փակված չէ, Ադրբեջանի ագրեսիվ և հանցագործ քաղաքականության արդյունքում սեպտեմբերին տեղի են ունեցել էթնիկ զտումներ, ցեղասպանություն և Արցախը հայաթափվել է, որի համար Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային հաթակներում պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ընդգծել է նա:

Պատգամավորի խոսքով՝ պետք է խիստ միջոցառումներ ձեռնարկել Արցախի սուբյեկտայնության պահպանման համար. «Դրանք ուղղված պետք է լինեն Արցախի պետական ինստիտուների պահպանմանը և Արցախի ժողովրդի նկատմամբ համապատասխան քաղաքականության իրականցմանը, որպեսզի նրանք մնան ՀՀ-ում՝ հետ վերադառնալու համար: Այս ուղղությամբ աշխատանքների կատարման պատասխանատուները ՀՀ և Արցախի իշխանություններն են»:

Օհանյանը հավելել է, որ միջազգային ընդունված կամ այլ ընդունելի հարթակներում բանակցությունների շարունակականությունն այլընտրանք չունի: «Այս առումով կա որոշակի հապաղում: ՀՀ իշխանությունները պետական ինստիտուտների պահպանման հարցից հրաժարվել են և զբաղվում են միայն սոցիալական, հումանիտար խնդիրներով»,- պարզաբանել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+