Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ին, 11-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Նոյեմբերի 10-ին, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին արևմտյան է՝ 2-4 մ/վրկ, նոյեմբերի 10-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ:
Երևան քաղաքում նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 11-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։
Արցախի Հանրապետությունում առաջիկա 4 օրերի ցերեկային ժամերին սպասվում է +18-ից +25 աստիճան տաքություն։ Գիշերային ժամերին կանխատեսվում է +7-ից +14 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







