ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով տասնյակ հազարավոր մարդկանց ՀՀ բռնագաղթելուց հետո տիրող իրավիճակի մասին, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ղազարյանը նշել է ոստիկանական բնագավառում նախատեսվող օրենսդրական և գործառնական փոփոխությունները, որոնք նպաստելու են թե՛ ոստիկանության համար անհրաժեշտ երաշխիքների ձևավորմանը, թե՛ ոստիկանների կողմից քաղաքացիների իրավունքների պաշտպանության թափանցիկ և պատասխանատու գործելաոճին։
Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Կիմո Կիլյունեն և Բորիանա Աբերգը բարձր են գնահատել Ներքին գործերի նախարարության կատարած մեծ աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթված շուրջ հարյուր հազար անձանց ընդունելու գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







