Նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արցախում առաջիկա 4 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին կանխատեսվում է 16-ից 26 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







