Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և կոչ է անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախում 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել և ուղարկվել լաբարատոր փորձաքննության: 13-ի դեպքում էլ պատասխանը բացասական է եղել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







