Լեռնային Ղարաբաղում ճանապարհների երկայնքով երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ստեղծվել է 7 հենակետ, որից 5-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ, — հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Ընդհանուր առմամբ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են 8 դիտակետ և ռուս խաղաղապահների 16 ժամանակավոր դիտակետեր։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







