• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Հուլիս 2025 01:58
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Կանխե՛ք ցեղասպանությունը․ ի աջակցություն Արցախի երթ է իրականացվել

Արցախ,
24 Սեպտեմբեր 2023 00:16
ShareShareShare
Բողոքի գործողությունների արդյունքում բերման ենթարկվածների թիվը կտրուկ աճել է
telegram

Սեպտեմբերի 23-ին՝ ի աջակցություն Արցախի երթ է իրականացվել կառավարության շենքից դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ, արցախցի երիտասարդների մասնակցությամբ։

Երթի գլխավոր պահաջներն էին կանխել 120․000 հայության ցեղասպանությունը և հումանիտար միջանցք բացել արցախցիների համար։

« Մենք անկուսակցական ենք, մեր պահանջը մեկն է՝ հումանիտար միջանցք Արցախին։ Անտարբեր մի՛ եղեք, միացե՛ք մեզ, օգնե՛ք փրկել մեր հայրենակիցներին, բացե՛ք կյանքի ճանապարհը։ Մենք Արցախն ենք կորցրել, բայց չենք ուզում կորցնել արցախցիներին, նրանք պե՛տք է գան։ Մեր ծնողները պե’տք է հասնեն մեզ, չպե’տք է կրկնվի 1915 թվականը։ Կանխե՛ք արցահայության ցեղասպանությունը»,- այսպիսի կոչերով և հորդորներով էր ուղեկցվում արցախցիների երևանյան երթը։

Երիտասարդների երթն ուղեկցվում էր ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից, կրում էր խաղաղ բնույթ և ավարտվեց առանց բախումների։

Վաղ առավոտից զանգվածային բողոքի ցույցեր էին իրականացվել նաև Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով, որոնց ընթացքում ոստիկանությունը կիրառել էր լուսաձայնանյին նռնակներ։

Ոստիկանության կողմից կիրառած լուսաձայնային նռնակից ծանր մարմնական վնասվածք էր ստացել թաեքվոնդոյի բազմակի չեմպիոն Իգոր Կարապետյանը․ «Կարապետյանի հարազատները Ստեփանակերտում են, նա գնացել էր հրապարակ՝ նրանց մասին տեղեկություն իմանալու։ Երբ ոստիկանությունն օգտագործել է լուսաձայնային նռնակներ, Իգորը մեջքով է կանգնած եղել և չի տեսել իր վրա նետված նռնակը, ինչի հետևանքով նա ստացել է ոտքերի լուրջ վնասվածքներ»,- հայտնել էին մարզիկի ընկերները։

Սեպտեմբերի 22-ի վաղ առավոտից շարունակվել են բողոքի զանգվածային ակցիաներն ի աջակցություն Արցախի և կառավարության հրաժարականի պահանջով։

Անհնազանդության ակցիաների շրջանակներում փակվել էին մի շարք կենտրոնական փողոցներ, բերման էր ենթարկվել «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, ինչպես նաև տեղի էին ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև։

Կարմիր բերետավորների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել և հոսպիտալացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր վերջինիս ձերբակալության մասին։

Ակցիան եզրափակվել էր երթով, որն իրականացվել էր Ամիրյան և Մաշտոց-Սարյան փողոցներով, Վազգեն Սարգսյան փողոցով դեպի քաղաքապետարան, Խանջյանով դեպի վերև և Սասունցի Դավիթ փողոցով դեպի ներքև՝ կաթվածահար անելով երթևեկությունը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը Armenia Today-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ի բողոքի գործողությունների ընթացքում՝ վարչական իրավախախտումներ իրականացնելու համար, ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 98 անձ։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։

ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։

Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։

Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ֆոնին Երևանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ի հանրահավաքում հայտարարել էր ամենօրյա զանգվածային քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին։

telegram
Tags: Բողոքի ակցիաԵրթերԼեռնային ՂարաբաղԿառավարության շենք

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

29 Հունիս 2025 07:43

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 28-ին

28 Հունիս 2025 07:34

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 28-ի ուշ երեկոյան սպասվում է կարճատր անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 27-ին

27 Հունիս 2025 07:37

Հայաստանի մարզերում հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 5-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 26-ին

26 Հունիս 2025 07:39

Հայաստանի մարզերում հունիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է

25 Հունիս 2025 23:49

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է, հայտնել է «Սրբազան պայքար» շարժումը։ «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքի տվյալներով՝...

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 25-ին

25 Հունիս 2025 07:38

Հայաստանի մարզերում հունիսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է 2-5...

Ավելին
  • Լուրեր
Թրամփը դատի է տվել Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին

Թրամփը Սիրիայի դեմ մի շարք պատժամիջոցների չեղարկման մասին հրամանագիր է ստորագրել

01 Հուլիս 2025 00:43
ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

01 Հուլիս 2025 00:15
Ինչի՞ շնորհիվ ենք 301թ․-ից առաջ ինքնություն ունեցել, հայ կոչվել ենք պետության շնորհիվ․ Փաշինյան

Ինչի՞ շնորհիվ ենք 301թ․-ից առաջ ինքնություն ունեցել, հայ կոչվել ենք պետության շնորհիվ․ Փաշինյան

30 Հունիս 2025 23:29
Կարեն Խաչանովը դուրս է եկել Ալմաթիում ընթացող ATP 250 մրցաշարի եզրափակիչ

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Ուիմբլդոն-2025»-ը

30 Հունիս 2025 22:57
Դաժան ռեպրեսիվ մեքենան սասանում է երկրի ներքին ամրությունը․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի ընտանիքը ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել է ներդրումային վեճ սկսելու մասին

30 Հունիս 2025 22:12
Իրանի Չամրան քաղաքում Իսրայելի հարվածի հետևանքով 20 երեխա է զոհվել

Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի

30 Հունիս 2025 21:36
Հասակակցին դանակահարելու դեպքով 17-ամյա պատանու նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողությունը․ ՔԿ

ՔԿ-ն ռադիոլոգին մեղադրել է զորակոչիկին կեղծ տեղեկանք տալու մեջ

30 Հունիս 2025 21:20
ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը․ Կալլաս

ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը․ Կալլաս

30 Հունիս 2025 20:44
Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել

30 Հունիս 2025 20:03
Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին օդանավակայանում ձերբակալվել է․ ՆԳՆ

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին օդանավակայանում ձերբակալվել է․ ՆԳՆ

30 Հունիս 2025 19:52
«Ամեն ինչ արվում է». ՀԷՑ-ն զգուշացրել է Երևանի բնակիչներին ՀԷԿ-ում բռնկված հրդեհից հետո հոսանքազրկումների մասին

Առանց թույլտվության էլեկտրական մեքենայի լիցքավորման կայան տեղադրելու պատճառով հրդեհ է բռնկվել․ ՀԷՑ

30 Հունիս 2025 19:18
Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով

Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով

30 Հունիս 2025 18:28
2018 թվականից ի վեր՝ այսօրվա դրությամբ, ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է․ Փաշինյան

2018 թվականից ի վեր՝ այսօրվա դրությամբ, ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է․ Փաշինյան

30 Հունիս 2025 18:15
Ռուս լրագրողների ձերբակալությունից հետո Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ

Ռուս լրագրողների ձերբակալությունից հետո Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ

30 Հունիս 2025 18:11
Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 30-ին՝ ըստ ԿԲ տվյալների

30 Հունիս 2025 16:29
«Պայքար պաստառի դեմ»․ քաղաքապետարանը «Տաշիր» առևտրի կենտրոնի ճակատից ապամոնտաժել է Սամվել Կարապետյանին ազատ արձակելու կոչով լուսանկարը

«Պայքար պաստառի դեմ»․ քաղաքապետարանը «Տաշիր» առևտրի կենտրոնի ճակատից ապամոնտաժել է Սամվել Կարապետյանին ազատ արձակելու կոչով լուսանկարը

30 Հունիս 2025 16:08
Բագրատ և Միքայել սրբազաններին դիտմամբ են նույն խուցը նստեցրել, որ իրար հետ խոսեն, գաղտնալսեն. Զոհրաբյան

Բագրատ և Միքայել սրբազաններին դիտմամբ են նույն խուցը նստեցրել, որ իրար հետ խոսեն, գաղտնալսեն. Զոհրաբյան

30 Հունիս 2025 15:29
«Տաշիր» առևտրի կենտրոնի շենքի վրայից հանում են Սամվել Կարապետյանի նկարը (ուղիղ)

«Տաշիր» առևտրի կենտրոնի շենքի վրայից հանում են Սամվել Կարապետյանի նկարը (ուղիղ)

30 Հունիս 2025 15:22
Իշխանությունը քննարկում է Մայր Աթոռի դեմ գրոհային խմբեր ձևավորելու և հարձակվելու ռիսկերը․ ԶԼՄ

Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու բոլոր ամուսնացած հոգևորականներին անվանել է «իր եղբայրներ»

30 Հունիս 2025 15:00
Թուրքիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է Արարատում՝ 2-4 բալ ուժգնությամբ

30 Հունիս 2025 14:57
Հայ Առաքելական եկեղեցին չպետք է հարձակման ենթարկվի․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մտահոգություն է հայտնել ՀԱԵ-ի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

30 Հունիս 2025 14:55
Բաքվի Sputnik Ադրբեջանի գրասենյակում խուզարկություններ են ընթանում

Բաքվի Sputnik Ադրբեջանի գրասենյակում խուզարկություններ են ընթանում

30 Հունիս 2025 14:32
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին Բաքուն նոր նախապայմաններ առաջ քաշեց. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին Բաքուն նոր նախապայմաններ առաջ քաշեց. Միրզոյան

30 Հունիս 2025 14:30
ԵՄ-ն ոգևորված է ՀՀ-Ադրբեջան կապերի կարգավորման գործընթացով․ Կալլաս

ԵՄ-ն ոգևորված է ՀՀ-Ադրբեջան կապերի կարգավորման գործընթացով․ Կալլաս

30 Հունիս 2025 14:26
Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովին կոչ է արել ՀՀ ներքին գործերին չխառնվել

Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովին կոչ է արել ՀՀ ներքին գործերին չխառնվել

30 Հունիս 2025 14:15
Ես պնդելու եմ, որ այսուհետ տարանջատվեն հոսանքազրկումները. ՀԷՑ տնօրենի պաշտոնակատար

Ես պնդելու եմ, որ այսուհետ տարանջատվեն հոսանքազրկումները. ՀԷՑ տնօրենի պաշտոնակատար

30 Հունիս 2025 14:05
Հայ Առաքելական եկեղեցին չպետք է հարձակման ենթարկվի․ Լավրով

Հայ Առաքելական եկեղեցին չպետք է հարձակման ենթարկվի․ Լավրով

30 Հունիս 2025 14:04
Կարապետյանի կալանքից հետո ոչինչ չեմ բացառում․ Ղազինյանը՝ ՀԷՑ-ի շենքի վրա հնարավոր հարձակման մասին

Կարապետյանի կալանքից հետո ոչինչ չեմ բացառում․ Ղազինյանը՝ ՀԷՑ-ի շենքի վրա հնարավոր հարձակման մասին

30 Հունիս 2025 13:58
ՀԱՊԿ երկրները դեռևս Հայաստանը համարում են կազմակերպության լիիրավ անդամ․ Լավրով

ՀԱՊԿ երկրները դեռևս Հայաստանը համարում են կազմակերպության լիիրավ անդամ․ Լավրով

30 Հունիս 2025 13:55
Տրվեց ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդատվությունների մեկնարկը. Միրզոյան

Տրվեց ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդատվությունների մեկնարկը. Միրզոյան

30 Հունիս 2025 13:41
Թրամփը դատի է տվել Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին
Աշխարհում

Թրամփը Սիրիայի դեմ մի շարք պատժամիջոցների չեղարկման մասին հրամանագիր է ստորագրել

01 Հուլիս 2025 00:43

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Սիրիայի դեմ որոշ պատժամիջոցների մեղմացման մասին, հայտնում է Սպիտակ տունը։ Հրամանագրում նշվում է, որ...

ԿարդալDetails
ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը
Էքսկլյուզիվ

ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

01 Հուլիս 2025 00:15

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել են ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի կողմից Երևանում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ