Ադրբեջանցիները Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխվող արցախցուց առգրավել են «Արցախ» գրությամբ թանկարժեք նարդին։
Ինչպես երևում է տեսանյութում՝ նարդիի վրա փորագրված է «Արցախ» գրությունը և «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, իսկ ներսի հատվածում Արցախի զինանշանն է։ Ըստ որոշ գնահատականների՝ նարդին կարող է արժենալ շուրջ 5-6 հազար ԱՄՆ դոլար։
Նշենք, որ օգոստոսի 25-ին ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետում պարտադրում Արցախի շտապօգնության մեքենայի վրայից պոկել «Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն» գրությամբ պաստառը, որի վրա անկյունում պատկերված է նաև Արցախի զինանշանը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







