Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:39

Արցախի պետնախարարը հերքել է Լաչինի միջանցքով հանրապետության բնակիչների անարգել անցման մասին Բաքվի տեղեկությունը

Արցախի պետնախարարը հերքել է Լաչինի միջանցքով հանրապետության բնակիչների անարգել անցման մասին Բաքվի տեղեկությունը

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հերքել է Լաչինի միջանցքով հանրապետության բնակիչների անարգել անցման մասին Բաքվի տեղեկությունը:

«Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետեվ ՀՀ քաղաքացիների կողմից 14.08.2023Թ. անարգել տեղաշարժի մասին Ադրբեջանի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում»,- ասված է պետնախարարի տարածած ֆեյսբուքյան հաղորագրության մեջ՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից օգոստոսի 14 — ին հրապարակած կեղծ տեղեկությունների, թե իբր ՀՀ քաղաքացիները անարգել անցնում են Հակարիի կամրջի վրա տեղադրված «անցակետով»: Զարմանալիորեն այդ պահին նույն վայրում էին հայտնվել նաև թուրքական լրատվամիջոցները:

Ներսիսյանը տեսանյութն անվանել է «հերթական բեմականաում», որն Ադրբեջանը փորձել է օգտագործել՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից առաջ։

Պետնախարարի խոսքերով՝ Իրականում «անցակետով» անցած անձինք հանդիսանում էին Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմում քաղաքացիական ծառայություն իրականացնող անձինք, նրանք «անցակետ» են տեղափոխվել խաղաղապահ ուժերի կողմից և նրանց տրանսպորտային միջոցներով:

«Տեսանյութերից ակնհայտորեն դիտվում է, թե ինչպես են ռուս խաղաղապահների տրանսպորտային միջոցները 14.08.2023թ. նրանց տեղակայման վայրից ճանապարհվում Լաչինի միջանցքի ուղղությամբ և ինչպես են «անցակետում» խաղաղապահների տեղակայման վայրից մարդիկ անցնում Հայաստանի Հանրապետություն», – ասված է Ներսիսյանի հայտարարության մեջ։

Նա հիշեցրել է, որ երբ Լաչինի միջանցքով վերականգնվել է ԿԽՄԿ միջոցով բուժառուներին ՀՀ բուժհաստատություններ տեղափոխելու գործընթացը, ամեն երթ կազմակերպելու համար մի քանի օր տևող բանակցություններ են վարվում, որպեսզի ԿԽՄԿ տարբերանշանը կրող մեքենայից քաղաքացիական անձ չառևանգվի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+