Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կոչ է արել ամերիկյան ռեալիթի հեռուստաաստղ, հայազգի Քիմ Քարդաշյանին և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ձայնը հասցնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։
«Բլինքենն այն մարդկանցից է, որը կարող է փոխել քաղաքականությունը և կանգնեցնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանությունը», — ասել է Օկամպոն X [Twitter]-ի իր տեսաուղերձում։
Հիշեցնենք, որ Օկամպոն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը ճանաչել է որպես Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «ցեղասպանություն»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







