Հայաստանի ՄԱԿ գրասենյակի ներկայացուցիչները Կոռնիձորի սահմանային հատված, ուր Արցախի համար մարդասիրական օգնության բեռնատարների թիվը հասել է 21-ի։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն ընթերցեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի այսօրվա հայտարարությունը, որով նա Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված շարունակվող խնդիրների մասին խորը մտահոգություն էր հայտնել։
«Ակնկալում ենք, որ հրապարակված հայտարարությունը դրական արդյունքների կհանգեցնի»,-նշել է Նաննա Սկաուն։
Օգոստոսի 2-ի դրությամբ սահմանամերձ Կոռնիձոր գյուղի մոտակայքում գտնվող Արցախի համար մարդասիրական օգնություն տրամադրող բեռնատարների թիվը հասել է 21-ի։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն օգոստոսի 3-ին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնություն հասցնելու հասանելիությունը հեշտացնելու համար:
Հուլիսի 25-ին, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ։
Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։






© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







