Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան և Խոշտանգումների կանխարգելման ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են Ադրբեջանում կալանավորված Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցը պարզաբանել է, որ Խաչատրյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Խաչատրյանի հարազատներն այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։
Հուլիսի 29-ին ադրբեջանցի զինվորականները Լաչինի միջանցքի անցակետից բերման են ենթարկել 68-ամյա Խաչատրյանին, ով բուժման նպատակով մեկնում էր Երևան։ Հայաստանը հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ ՄԻԵԴ-ը Բաքվին պարտավորեցրել է Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել մինչեւ օգոստոսի 8-ը։






































