• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հունիս 2026 03:55
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ռուսական կողմի առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ․ Արցախի ԱԳՆ

Արցախ,
28 Հուլիս 2023 00:27
ShareShareShare
Բաքվի ցեղասպան քաղաքականության հիման վրա չի կարող խաղաղություն հաստատվել. Արցախի ԱԳՆ
telegram

Արցախի ԱԳՆ-ն «անհավասարակշիռ» է անվանել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որը հնչեցրել է ռուս նախարարը հուլիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ բանակցություններից հետո։

«Կասկածի տակ չառնելով Ռուսաստանի ձգտումը օգնել կողմերին՝ հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծման, և նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական կողմի առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ: Պնդումը, թե անհրաժեշտ է վարել երկխոսություն՝ համաձայնեցնելու միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին կոնվենցիաներից բխող իրավունքները, արտացոլում է միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի տեսակետը։ Նման մոտեցումը կանխորոշում է հնարավոր երկխոսության արդյունքը և դրանով իսկ խաթարում և արժեզրկում է դրա իմաստը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվել է, որ Պնդումը, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ազգային փոքրամասնության իրավունքների ապահովման խնդիր է, կեղծ խոսույթ է, որն առաջ է քաշվում Ադրբեջանի կողմից։

«Պնդումը, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ազգային փոքրամասնության իրավունքների ապահովման խնդիր է, կեղծ խոսույթ է, որն առաջ է քաշվում Ադրբեջանի կողմից՝ խեղաթյուրելու հակամարտության էությունը և հիմնավորելու իր հրաժարումը ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝  միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, որին Ռուսաստանն ինքն է բազմիցս հղումներ կատարել: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծումն ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման տրամաբանության շրջանակներում  գտնելու փորձերը կտրված են իրականությունից  և չեն կարող հանգեցնել արդար, հավասարակշռված և արժանապատիվ խաղաղության։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը բացահայտ կերպով արհամարհում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումների իրագործման, միջազգային հումանիտար իրավունքի պահանջների կատարման և ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները, ցանկացած պնդում, թե Ադրբեջանը հոժար կամքով կպահպանի ինչ-որ մեխանիզմներ, ամբողջությամբ հիմնազուրկ է: Հակամարտության կարգավորման նման տեսլական պարտադրելու փորձերը հղի են աղետալի հետևանքներով»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով հայտարարությանը, թե բանակցությունների ամենազգայուն հարցը «եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը, ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում և նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից  Ալմա-Աթայում 1991 թվականին ստորագրված հռչակագրին լիովին համապատասխան», և կրկին հիշեցրել, որ նախքան այդ փաստաթղթի ստորագրումը, Արցախի Հանրապետությունն արդեն ավարտել էր Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու գործընթացը՝ Խորհրդային Միության օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Գերատեսչության համոզմամբ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես և ցանկացած միջազգային փաստաթուղթ, պետք է առաջնորդվի ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի այլ համընդհանուր  նորմերով ու սկզբունքներով։

«Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը պարունակում է նույն սկզբունքներն ու նորմերը, ինչ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը։ Միևնույն ժամանակ, տարբեր իրավական նորմերի հարաբերակցության մեկնաբանումը ենթարկվում է միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի զարգացման ընդհանուր տրամաբանությանը: Այս առումով հարկ ենք համարում ընդգծել, որ մարդու իրավունքների զանգվածային լուրջ խախտումների և խտրական քաղաքականության դեպքերում ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա հիմնված անջատման իրավունքը գերակա է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ։ Այս բանաձևը, մասնավորապես, նկարագրված է Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, որին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը բազմիցս հղում է արել։ Համակարծիք ենք ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցության վերաբերյալ ռուսական կողմի բազմիցս հնչեցրած մեկնաբանության հետ: Տվյալ մոտեցումն ամրագրված է նաև տարբեր երկրների դատական պրակտիկայում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Արցախի ԱԳՆ-ն հորդորում է միջազգային դերակատարներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջնորդվել բացառապես միջազգային իրավունքի սկզբունքներով և մարդկանց շահերով, ովքեր արդեն շուրջ 8 ամիս է գտնվում են հումանիտար աղետի եզրին և էթնիկ զտումների աճող սպառնալիքի տակ։

Հուլիսի 25-ին ՌԴ ԱԳ նախարարը, ներկայացնելով իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ բանակցությունների արդյունքները,  հայտարարել է, որ «հայկական կողմը հասկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին համոզելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավորինս շուտ հանդիպեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (այս դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքները, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները։ Ադրբեջանական կողմը պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույն երաշխիքները տրամադրել իր տարածքում ապրող անձանց նկատմամբ։ Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման հարցում»։

telegram
Tags: Արցախի ԱԳՆԵռակողմ հանդիպումՍերգեյ ԼավրովՍտեփանակերտ-Բաքու

Հարակից հրապարակումներ

«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

03 Հունիս 2026 17:15

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն «մոլորեցնող» է անվանել այն տեղեկությունները, թե «070» անձնագրով արցախից տեղահանված հայրենակիցները կարող...

Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

03 Հունիս 2026 13:39

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հայտարարել է, որ ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին...

Արցախցիների ընտրական իրավունքի մասին Վերաքննիչ դատարանի որոշումն աբսուրդ է․ Երիցյան

Արցախցիների ընտրական իրավունքի մասին Վերաքննիչ դատարանի որոշումն աբսուրդ է․ Երիցյան

02 Հունիս 2026 21:40

Ուղիղ. Ռոման Երիցյանի ասուլիսն արցախցիների ընտրական իրավունքի մասին (ուղիղ)

Ուղիղ. Ռոման Երիցյանի ասուլիսն արցախցիների ընտրական իրավունքի մասին (ուղիղ)

02 Հունիս 2026 19:28

Военнослужащие после 20 лет службы смогут получить жильё за счёт госбюджета

Արցախցի հաշմանդամ զինվորականից պահանջել են վերադարձնել բնակարանը. ԶԼՄ

30 Մայիս 2026 12:15

Հայաստանի իշխանությունները՝ Արցախի նախկին զինվորականների դեմ հարուցված գործերի կամ արցախցի զինվորականներից բնակարանների առգրավման գործընթացի շրջանակներում, պահանջել են վերադարձնել Պաշտպանության նախարարության...

Ինչպե՞ս կարող են արցախցիները մասնակցել ԱԺ ընտրություններին

Ինչպե՞ս կարող են արցախցիները մասնակցել ԱԺ ընտրություններին

29 Մայիս 2026 22:49

Load More
Xosum
  • Լուրեր

Կալանքի նպատակը Փաշինյանի մասին անհերքելի փաստերի հրապարակումը կանխելն է․ Օսիպյան

04 Հունիս 2026 00:27
Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

03 Հունիս 2026 23:35
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

03 Հունիս 2026 22:45
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

03 Հունիս 2026 21:00
Ռուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է այլ երկրներից շտապ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ

ԱՄՆ-ն Վրաստանից հարաբերությունները բարելավելու մասին ազդակ է ստացել. Ռուբիո

03 Հունիս 2026 20:35
Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

03 Հունիս 2026 19:42
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

03 Հունիս 2026 18:43
Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

03 Հունիս 2026 18:30
Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

03 Հունիս 2026 18:26
Իրանն ստացել է Հորմուզի նեղուցով անցման համար առաջին վճարը

ԵՄ-ն կվերաուղղորդի Aspides առաքելությունը Հորմուզի ականազերծման համար

03 Հունիս 2026 18:16
ԱՄՆ-ում ռեփեր Փի Դիդիի դեմ նոր հետաքննություն է սկսվել

ԱՄՆ-ում ռեփեր Փի Դիդիի դեմ նոր հետաքննություն է սկսվել

03 Հունիս 2026 18:00
«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

03 Հունիս 2026 17:15
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

03 Հունիս 2026 16:53
СМИ узнали позицию Кремля по Армении после вашингтонского соглашения

Ընտրություններից հետո կմեկնեմ Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ․ Փաշինյան

03 Հունիս 2026 16:39
Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան

Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան

03 Հունիս 2026 15:54
Արթիկում ՔՊ-ականնե՞րն են ծեծել քաղաքացուն․ ինչ է հայտնի

Արթիկում ՔՊ-ականնե՞րն են ծեծել քաղաքացուն․ ինչ է հայտնի

03 Հունիս 2026 15:12
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԵՄ և ԵԱՏՄ շուկաների անհամատեղելիության մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԵՄ և ԵԱՏՄ շուկաների անհամատեղելիության մասին

03 Հունիս 2026 14:52
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը (ուղիղ)

03 Հունիս 2026 14:39
Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

03 Հունիս 2026 14:28
ԵՄ-ն պատրաստ է նպաստել Նախիջևանի երկաթուղու վերականգնմանը

Չնայած Երևանի հերքումներին՝ Բաքուն քննարկում է «Արևմտյան Ադրբեջան վերադարձը»

03 Հունիս 2026 14:15
Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

03 Հունիս 2026 13:39
Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

Դևիդ Բեքհեմը «Փառքի ծառուղում» աստղ կստանա

03 Հունիս 2026 13:06
ԵՄ-ն Հայաստանից պահանջում է խզել ՌԴ-ի հետ կրոնական և հոգևոր կապերը․ ՌԴ ԱՀԾ

ԵՄ-ն Հայաստանից պահանջում է խզել ՌԴ-ի հետ կրոնական և հոգևոր կապերը․ ՌԴ ԱՀԾ

03 Հունիս 2026 13:05
«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Գեղարքունիքում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Գեղարքունիքում (ուղիղ)

03 Հունիս 2026 12:44
В Масисе произошло нападение на сторонников партии «Сильная Армения»

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների ծեծի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

03 Հունիս 2026 12:08
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական ռազմածովային բազային

Իրանն ու ԱՄՆ-ն փոխադարձ հարվածներ են հասցրել

03 Հունիս 2026 11:35
ԱՄՆ-ն և Իրանը երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության են եկել

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի կրիպտոբորսայի նկատմամբ

03 Հունիս 2026 11:21
Ֆոն դեր Լայենը և Փաշինյանը կքննարկեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ին․ ԶԼՄ

Ֆոն դեր Լայենը և Փաշինյանը կքննարկեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ին․ ԶԼՄ

03 Հունիս 2026 10:48
ԱԳ նախարարը շքեղ առանձնատուն է կառուցել. «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ

Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է

03 Հունիս 2026 10:26
СМИ: новый порядок премирования в Минобороны вызвал недовольство среди сотрудников

ՊՆ-ում հրահանգվել է «լայքել» Պապիկյանի՝ Կարապետյաններին առնչվող գրառումները. ԶԼՄ

03 Հունիս 2026 09:45
Քաղաքականություն

Կալանքի նպատակը Փաշինյանի մասին անհերքելի փաստերի հրապարակումը կանխելն է․ Օսիպյան

04 Հունիս 2026 00:27

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ իր կալանավորումը նպատակ ունի կանխելու Փաշինյանի և...

Read moreDetails
Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան
Քաղաքականություն

Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

03 Հունիս 2026 23:35

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ