Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:54

Սամվել Բաբայանը պետնախարար նշանակվելու դեպքում խոստացել է Արցախի բանակը վերականգնել․ ԶԼՄ

Սամվել Բաբայանը պետնախարար նշանակվելու դեպքում խոստացել է Արցախի բանակը վերականգնել․ ԶԼՄ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պետնախարարի պաշտոնում նշանակվելու դեպքում խոստացել է վերականգնել Արցախի բանակը, գրում է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Նա վստահեցրել է, որ միայն այդպես դա կարելի է անել «կարճ ժամանակում»։ 

«Բաբայանը հանդիպումներ է ունենում իշխանական շրջանակների հետ՝ նրանց միջոցով Արայիկ Հարությունյանին փոխանցելով, որ պատրաստ է այս իրավիճակում էլ պետնախարարի պաշտոնը զբաղեցնել և ժողովրդին համոզել, որ ճիշտն Ադրբեջանի առաջարկն ընդունելն է՝ Աղդամի  ճանապարհով ադրբեջանցիների հետ առևտուր անելը: Մի բան, ինչին Արցախում գրեթե բոլորը դեմ են»,- գրում է թերթը։ 

Ավելի վաղ՝ հուլիսի 20-ին, Բաբայանը կոչ էր արել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով հրաժարվել «պայքարի իմիտացիայից» և փոխվստահության մթնոլորտ ստեղծել։ Բացի այդ, Արցախի պաշտպանության նախկին նախարարն առաջարկել էր դիմել ՄԱԿ՝ վերանայելու Ադրբեջանի անդամակցությունն այդ կազմակերպությանն այն տարածքով, որտեղից այս երկիրն ընդունվել է ՄԱԿ։ Բաբայանն առաջարկել էր նաև դիմել Ռուսաստանին՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդի՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։

Մայիսի սկզբին «Հրապարակը» գրել էր Արցախում հանրությանը համախմբելու նպատակով նստացույց հայտարարելու Բաբայանի ծրագրերի մասին։

Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+