Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:40

Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, որոշում առոչինչ է․ ԱՀ պետնախարար

Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, որոշում առոչինչ է․ ԱՀ պետնախարար

Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած որոշում առոչինչ է, Ստեփանակերտին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացին, Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հնչող հայտարարութուններին։

«Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ, Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել ու իրացրել է, Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է։ Թող որևէ մեկն իրեն թույլ չտա սակարկելու, զիջելու առարկա դիտարկել մեր ժողովրդի ինքնորոշման, նաև սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքները»,-շեշտել է նա։

Պետնախարարը ՌԴ ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությունը Արցախում համաժողովրդական շարժման արձագանք է համարել։

Հուլիսի 15-ին ՌԴ ԱԳՆ-ն, մտահոգիչ համարելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակ, Բաքվին կոչ էր արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար: ՌԴ ԱԳՆ-ն շեշտել էր, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը խորանում է, տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի սուր պակաս  ունի, գործնականում զրկված է էլեկտրա և գազամատակարարումից։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել էին, որ «այդ իրավիճակը կարող է ամենադրամատիկ հետևանքներն ունենալ Ղարաբաղի հայերի համար»;

Արցախում հուլիսի 14-ից համաժողովրդական շարժում է ձևավորվել։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:

Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+