Ռուս խաղաղապահները պարտավորվել են ամենօրյա ռեժիմով տեղեկություն փոխանցել Ռուսաստանի Դաշնություն և պարտավորվել են ընդունել, որ իրենք աշխատանք ունեն անելու անհապաղ իրավիճակը կարգավորելու և հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպումից հետո բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Նա նշեց, որ Ստեփանակերտի բնակիչները վերադառնում են Վերածննդի հրապարակ՝ շարունակելու բողոքի ակցիան, իսկ Ասկերանի բնակիչները վրաններ են տեղադրում ՌԴ խաղաղապահների շտաբի մոտ՝վառ պահել Արցախում ստեղծված հումանիտար աղետի շուրջ ստեղծված իրավիճակի կարմիր լույսը»: Ստեփանակերտի հրապարակում նույնպես այդ լույսը վառ է մնալու: Բողոքին մշտապես մասնակցելու են Մարտունու և Մարտակերտի շրջանի բնակիչները, ասաց պետնախարարը:
Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հուլիսի 14-ին մեկնարկել է համաժողովրդական հանրահավաք։ Դրա մասնակիցները երթով գնացել են ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ, որտեղ ԿԽՄԿ-ից պահանջել են Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջ իրականությունը ներկայացնել միջազգային բոլոր կառույցներին։ Ապա պահանջները ներկայացրել են ռուս խաղաղապահ առաքելության հրամանատար Լենցովին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







