Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:22

Սյունիքում և Արցախում կստեղծվեն բժշկական շարժական բրիգադներ

Սյունիքում և Արցախում կստեղծվեն բժշկական շարժական բրիգադներ

Հայաստանի Սյունիքի մարզում և Արցախում կստեղծվեն առաջին բուժօգնության շարժական բրիգադներ։ Նման խմբեր կստեղծի «ՄոբՄեդ» ընկերությունը, որը հիմնադրվել է ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի (HENAR — Health Network for Armenia) և հայ-ֆրանսիական Santé Arménie հիմնադրամի՝ հուլիսի 13-ին ստորագրված հուշագրով, ասվում է ՀԵՆԱՐ հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պայմանագիրն ստորագրել են ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը և Santé Arménie-ի լիազորված անձ Արսէն Մեքինեանը։

«Այս պայմանագիրը վերջին ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք ուրախ ենք վերջապես կյանքի կոչել մեր նախագիծը, որի նպատակը որակյալ բուժօգնությունը մարդկանց համար ավելի հասանելի դարձնելն է»,- նշել է Արման Ոսկերչյանը։

Հիշեցնենք, որ ՀԵՆԱՐ-ը և Santé Arménie հիմնադրամը «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության հետ միասին այս տարվա գարնանը գործարկել են շարժական բրիգադներ Արցախում՝ բժշկական ծառայություններն առավել հասանելի դարձնելու համար։

Ծրագրի նպատակն է բժշկական շարժական բրիգադների գործարկման միջոցով գյուղական համայնքներում առողջության առաջնային պահպանման օղակի ծառայություններն ավելի հասանելի դարձնելը:

ՀԵՆԱՐ հիմնադրամն ստեղծվել է 2021թ․՝ Հայաստանում առողջապահական էկոհամակարգի վերափոխմանը նպաստելու նպատակով։ Կառուցելով և հզորացնելով գործընկերների ցանց՝ ՀԵՆԱՐ-ի նպատակն է արդյունավետ և կայուն կերպով ստեղծել ավելի բարձր արժեք, ավելի լավ խնամք և, ի վերջո, ավելի լավ առողջություն ներկա և ապագա հայ սերունդների համար: ՀԵՆԱՐ-ի համահիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը և Արման Ոսկերչյանը։

Կարդացել Armenia Today-ի հարցազրույցը ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանի հետ Սյունիքում և Արցախում բժշկական շարժական կայաններ ստեղծելու մտադրության մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+