Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 27-29-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Տեղեկացնում են, որ առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 25-26-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 27-29-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Արցախում այսօր ցերեկն սպասվում է +27-ից +31 աստիճան տաքություն, հունիսի 26-ի գիշերն սպասվում է +17-ից +21, ցերեկը՝ +30-ից։ Հունիսի 27-ի գիշերն սպասվում է +19-ից +22, ցերեկը՝ +31-ից +36։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







