Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:59

Պարենային ճգնաժամի խնդիրը ծառացած է ոչ միայն Արցախի, այլ խաղաղապահ զորախմբի առջև

Պարենային ճգնաժամի խնդիրը ծառացած է ոչ միայն Արցախի, այլ խաղաղապահ զորախմբի առջև

Հակարի կամրջին անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպից հետո ամբողջությամբ շրջափակված Արցախում առաջացած պարենային ճգնաժամի խնդիրը ծառացած է ոչ միայն Արցախի ժողովրդի առջեւ, այլեւ տեղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի, գրում է «Հրապարակ»-ը:

Պատերազմից հետո Արցախում հայտնված մի քանի հազարի հասնող ռուս զինվորների սննդի խնդիրը ոչ թե Արցախում է լուծվում, այլ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից են մատակարարում կտրոններով սնունդն ու դիզվառելիքը, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ ապրանքներ, իսկ Արցախում ընդամենը ընդունում-պահեստավորում են։ Հիմա, երբ Լաչինի միջանցքով ադրբեջանցիներն արգելում են անգամ հումանիտար բեռների փոխադրումը, ռուս խաղաղապահները կանգնել են ճիշտ նույն խնդրի առջեւ, ինչ արցախցիները։ Մանավանդ սուր է վառելիքի խնդիրը:

Տեղի աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ իրենց ելումուտը թույլատրելու համար, սակայն մինչ այս պահը դրական արձագանք չեն ստացել, ադրբեջանցիները ցանկացել են «մարդասիրական» ժեստ անել՝ առաջարկելով հոգալ ռուսական կողմի սննդի, վառելիքի հարցերը, սակայն առայժմ ռուսները չեն հանձնվում, կամ ինչպես մեր աղբյուրն է ասում՝ դեռեւս վերեւներից հրահանգ չեն ստացել: Բանն այն է, որ խնդիրը սնունդը կամ վառելիքը չէ, այլ ավելի քաղաքական է, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի վերահսկողությունը վերապահված է ռուսական կողմին։ Իսկ Ադրբեջանից մատակարարում ստանալը ևս մի քայլ կնշանակի դեպի Ադրբեջանի հետ ինտեգրում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+