Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:52

«Արցախը եղել է, կա և պետք է լինի հայկական». Արայիկ Հարությունյան

«Արցախը եղել է, կա և պետք է լինի հայկական». Արայիկ Հարությունյան

Արցախը եղել է, կա և պետք է լինի հայկական, ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 31-րդ տարեդարձին նվիրված ուղերձում, հայտնում է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Այսօր հերթական անգամ ազգային միասնությունը դարձել է հրամայական։ Մենք իրավունք չունենք կասկածելու կամ վարանելու։ Ճանապարհը մեկն է՝ Արցախը եղել է, կա և պետք է լինի հայկական՝ իր ժողովրդի ազատ կամքով, սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքով ու վճռականությամբ»,- ընդգծել է նա։

Հարությունյանն Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հասարակությանը կոչ է արել առավելագույն ջանքեր գործադրել այս նպատակին հասնելու համար։

«Մենք պետք է վերագտնենք և փայփայենք այս հաղթական տոնի իմաստն ու ոգին որպես ուղեցույց մեր կյանքում»,- նշել է նա։

Արցախի նախագահը հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի մտադրությունները նորություն չեն. «Մենք դա գիտենք, ինչպես գիտենք հայ ժողովրդի միասնությունն ու ուժը, որն իրեն դրսևորեց մեր պատմության ամենավճռական ժամանակաշրջաններում»,- եզրափակել է նա։

Այսօր Ստեփանակերտում անցկացվել է «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ակցիան։ Ցուցարարները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ են դուրս եկել Հայաստանի և Արցախի դրոշներով, ինչպես նաև հայրենիքի անկախության համար զոհված զինվորների և սպաների լուսանկարներով։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մայիսի 8-ին կոչ էր արել բոլորին մասնակցել հանրահավաքին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+