Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացիների թեստերի լաբորատոր արդյունքները բացասական են եղել: Այս մասին տեղեկատվություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
ԱՀ Առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել:
«Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ տեղեկություն էր շրջանառվել, որ Արցախում կորոնավիրուսի հետ կապված կասկածելի երկու դեպք է եղել՝ Իրանից փետրվարի 20-ից Արցախ մեկնած ամուսինների մոտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







