Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:18

«Սա հանցագործություն է լինելու մարդկության դեմ». Ռուբեն Վարդանյանը պատասխանել է Ալիևի հայտարարությանը

«Սա հանցագործություն է լինելու մարդկության դեմ». Ռուբեն Վարդանյանը պատասխանել է Ալիևի հայտարարությանը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղում ապրող հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ բնակության այլ վայր փնտրեն»:

«Կարծում էի, որ պարոն Ալիևը լավ խորհրդականներ ունի, բայց, ինչպես երևում է այդ հայտարարություններից, դրանք բոլորովին անարժեք են։ Ես նրան խորհուրդ կտայի նրանց ազատել աշխատանքից, քանի որ որքան շատ է հնչում նման հռետորաբանությունը, որքան ավելի մռայլ է այն և որքան կոշտ է այն, այնքան մեծ են շանսերը, որ վաղ թե ուշ պարոն Ալիևը ստիպված կլինի կանգնել Հաագայի դատարանի, միջազգային տրիբունալի առջև, որովհետև ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ միջոցներով ադրբեջանական պետությունը կկարողանա իր հայրենիքից վտարել 120 հազար հայերի։ Ամեն դեպքում, դա հանցագործություն է լինելու մարդկության դեմ և ուժի լեզվով, որքան շատ են ճնշումներ գործադրվում Արցախի վրա, այնքան ամուր են նրանք համախմբվում և կանգնում միմյանց կողքին: Այդ իմաստով, ինձ թվում է, ոչ մի տեղ տանող ճանապարհ է», — Business FM-ի հետ զրույցում ասել է Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ միակ ճանապարհը միջազգային հարթակում բանակցությունների անցկացումն է, որի շրջանակներում Բաքուն պետք է ճանաչի Արցախի պետությունը: «Այս տեսանկյունից ես ասել եմ և կասեմ, որ միակ ճանապարհը նորմալ բանակցությունների ճանապարհն է, որտեղ Ադրբեջանը պետք է ճանաչի մյուս կողմին, այն է՝ Արցախյան պետությանը, Արցախի ընտրված առաջնորդներին, և միջազգային հարթակում պետք է նորմալ բանակցություններ ընթանան՝ հասկանալով, որ այլ կերպ դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է», — Ռուբեն Վարդանյանի խոսքերն է մեջբերում պարբերականը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Ղարաբաղում ապրող հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ բնակության այլ վայր փնտրեն»: Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը «պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղն Ադրբեջան է»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն օրը հայտարարեց, որ Հայաստանը լիարժեքորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի տարածք», — ասել է վարչապետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+