Վիտալի Բալասանյանի գրասենյակը չի մեկնաբանում «Փաստ» օրաթերթի հրապարակումը։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի բալասանյանի գրասենյակից։
Նշենք, որ առավոտյան «Փաստ» թերթը գրել էր, թե ուշագրավ տեղեկություններ է ստացել արցախյան ընտրությունների առումով: Մասնավորաբար, թերթի աղբյուրների փոխանցմամբ, Մոսկվան մերձկրեմլյան քաղտեխնոլոգների «դեսանտ» է ուղարկել, որն այս օրերին աշխատում է Վիտալի Բալասանյանի շտաբի հետ:
«Միայն այս դրվագներով շատ հեռուն գնացող եզրակացություններ դժվար է անել, սակայն փաստերն ինքնին բավականին խոսուն են. ըստ էության, ստացվում է, որ Մոսկվան, մեղմ ասած, անտարբեր չէ արցախյան ընտրությունների առումով և հատուկ դրական վերաբերմունք ունի կոնկրետ Վիտալի Բալասանյանի թեկնածության նկատմամբ»,-նշել է թերթը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







