Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:51

Բեմադրություն էր. Արցախի պետնախարարը մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից արգելափակված արցախցիներին օգնության փորձը

Բեմադրություն էր. Արցախի պետնախարարը մեկնաբանել է ադրբեջանցիների կողմից արգելափակված արցախցիներին օգնության փորձը

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը «Հանրային» հ/ը հետ զրույցում պարզաբանումներ է ներկայացրել նախօերին ադրբեջանցի «էկոակտիվիստների» հերթական սադրանքների կապակցությամբ, երբ վերջիններս խոչընդոտել էին արցախցիների մուտքին Ստեփանակերտ։

«Երեկ ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված որոշվել էր  27 քաղաքացիների տեղափոխել Արցախ։ Ադրբեջանը մշտապես հայտարարում էր, թե ճանապարհը բաց է, բայց երբ ռուսական խաղաղապահների մեքենան հասավ ադրբեջանական «էկոակտիվիստներին», մեզ համար անսպասելի ադրբեջանական կողմը մի շարք պահանջներ առաջ քաշեց»,-հայտարարել է պետնախարարը։

Հարցին, արդյո՞ք ադրբեջանական կողմն օգնություն է առաջարկել արցախցիներին տեղափոխելու համար, պետնախարարը նշել է. «Ադրբեջանցիների գործողությունները նման է նրան, որ մարդկանց խեղդամահ անելուց հետո որոշեց արհեստական շնչառությունով մարդ փրկել։ Նրանք կախատեսել էին, որ քաղաքացիների ինքնազգոցողությունը կվատանա, որից հետո կփորձեն շտապօգնություն ներգրավել։ Հատկանշանական է, որ երբ ռուս խաղաղապահներն առաջարկել են Ստեփանակերտից շտապօգնություն բերել, ադրբեջանցիներն առաջարկել են Շուշիից կանչել, ինչը ևս ձևական դրվագ էր»,-հայտնել է պետնախարարը։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին 27 արցախցիներ՝ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ  Գորիսից ուղևորվել են Արցախ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենաները և թույլ չեն տվել շարունակել ճանապարհը։ ՌԴ խաղաղապահները 5 ժամ բանակցություններ են վարել ադրբեջանցիների հետ, որոնք, սակայն, արդյունք չեն տվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+