ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երեք խախտումների մասին
«Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը տվյալ փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», — ասվում է գերատեսչության մարտի 24-ի տեղեկատվական տեղեկագրում։
Ավելի վաղ Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները գնդակոծել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի խաղողի այգիներում աշխատող արցախցիներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







