Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:37

ԼՂՀ ԱԺ պատգամավորը տվել է Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրգործի «պատվիրատուների» անունները

ԼՂՀ ԱԺ պատգամավորը տվել է Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրգործի «պատվիրատուների» անունները

Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին այսօր հաստատեց, որ քրեական գործ է հարուցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների համաձայն՝ քրեական գործը կապված է վերջինիս պաշտոնավարման ընթացքում արձանագրված չարաշահումների հետ։ Հնարավոր է, որ առաջիկայում գործը դատավարական կարգավիճակ ստանա։

Հակոբյանի խոսքով, գործի նյութերին ծանոթանալու համար անհրաժեշտ է, որ պատգամավորները համապատասխան հարցումներ ուղարկեն գլխավոր դատախազություն։

«Դա երկար ժամանակ կպահանջի։ Այդուհանդերձ, գործող իշխանության նման ձեւաչափը մեզ համար վաղուց նորություն չէ։ Ե՛վ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և՛ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, պարզապես ցանկանում են վարկաբեկել Վիտալի Բալասանյանին։ Սակայն ոչ միայն նրան»,- ասաց խորհրդարանականը։

Այս պահին նյութեր են նախապատրաստվում ևս մի քանի գործերով, որոնց հիման վրա կարող են նոր քրեական գործեր հարուցվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+