«Ղարաբաղ Տելեկոմ»-ից Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել են Արցախում ինտերնետ կապի խափանումը:
«Խափանումները վերաբերում են ֆիքսված և բջջային համացանցին: Թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում մալուխը վնասվել է: Այս պահի տվյալներով՝ ֆիքսված ինտերնետ կապն ընդհանրապես բացակայում է Արցախի տարածքում: Բջջային համացանցն էլ աշխատում է միայն հետվճարային համարների դեպքում»-հայտնեցին ընկերությունից:
«Ղարաբաղ Տելեկոմ»-ի տեղեկությամբ՝ խնդիրն առաջացել է այսօր՝ ժամը 15:35-ին՝ մալուխի վնասման հետևանքով:
Ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնել էր, որ Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությյան մասին:
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







