Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:23

Ստիպելու ենք, որ Վոլկովը գա հանդիպման. արցախցի երիտասարդները գիշերել են օդանավակայանում

Ստիպելու ենք, որ Վոլկովը գա հանդիպման. արցախցի երիտասարդները գիշերել են օդանավակայանում

Ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը հանդիպել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ակցիա իրականացնող արցախցիների պատվիրակ Տիգրան Պետրոսյանին: Այս մասին հայտնում է Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում: 

Ըստ նրա, սակայն, դա բավարար չէ, քանի որ իրենց նպատակը հենց Վոլկովին հադիպելն է, ինչի մասին նա տեղեկացրել է խաղաղապահների ներկայացուցչին:

«Չենք հեռանալու օդանավակայանի տարածքից, մինչև Անդրեյ Վոլկովին չհանդիպենք»,- ուղիղ եթերում ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ իրենց պահանջները Վոլկովն իր հերթին պետք է փոխանցի իր վերադասին: Մինչև Պուտին պետք է հասնի մեր պահանջը, ասում են ակցիայի մասնակիցները:

«Մենք խաղաղ ցուցարարներ ենք, քաղաքակիրթ մարդիկ, ինչպե՞ս կարելի է մեր խոսքը չլսել: Նորմալ չհասկանա՝ աննորմալ ձևերով ենք ստիպելու»,- ասաց Պետրոսյանը՝ խնդրելով չմեղադրել իրենց դրա համար: «Կսպասենք այնքան մինչև  ճանապարհը բացվի, որովհետև սա մեր արդարացի պահանջն է: Պետք է հասկանան, որ այստեղ ժողովուրդ է ապրում, ով ազատություն և կյանքի իրավունք է պահանջում»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները երեկ՝ դեկտեմբերի 27-ին, քայլերթով հասել են օդանավակայան: Նրանց ձեռքին եղել են «Պահանջում ենք նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարում», «Մենք ձեզ հավատացել էինք», «Պուտին, եղիր խոսքիդ տերը» գրություններ: Հավաքվածները պահանջում են ճանապարհները բացել, նաև՝ հանդիպում Վոլկովի հետ: Ավելի ուշ կանայք ու երեխաները վերադարձել են տուն, իսկ տղամարդկանց մեծ մասը գիշերել օդանավակայանի տարածքում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+