Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:46

Իրավիճակը միջանցքի շրջանում լարված է. խաղաղապահներն ավտոերթի մասնակցիներին չեն թույլատրել անցնել

Իրավիճակը միջանցքի շրջանում լարված է. խաղաղապահներն ավտոերթի մասնակցիներին չեն թույլատրել անցնել

ՌԴ խաղաղապահների ներկայացուցիչները հայտարարել են, որ այս պահին ամենաբարձր մակարդակով քննարկումներ են ընթանում Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեցին Երևանից մեկնարկած՝ ի աջակցություն Արցախի ավտոերթի մասնակիցները խաղաղապահների հետ հանդիպումից հետո։

Ակցիայի նախաձեռնողները խաղաղապահների ներկայացուցիչների հետ բանակցություններ են վարել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Տեղ գյուղի անցակետի մոտ։ Ակցիայի նախաձեռնողներից Սամվել Մովսիսյանի խոսքով՝ խաղաղապահները տեղեկացրել են, որ այս պահին ամենաբարձր մակարդակով քննարկումներ են ընթանում միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ՝ հարցի վերջնական լուծման համար։ Խաղաղապահների ներկայացուցիչները չեն հստակեցրել, թե ինչ մակարդակով են ընթանում նշված բանակցությունները։

Խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ միջանցքի շրջանում իրավիճակը լարված է, և իրենք չեն կարող ապահովել ավտոերթի մասնակիցների անվտանգ այցելությունն Արցախ, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, հաղորդել է Մովսիսյանը:

Քննարկումից հետո ակցիայի մասնակիցները որոշել են դադարեցնել ավտոերթը։ Միևնույն ժամանակ, նրանք խոստացել են անցկացնել նոր, ավելի մեծ թվով ակցիաներ։ Մովսիսյանի խոսքով՝ իրենք խաղաղապահների ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ իրենց համբերությունն անսահման չէ, և իրենք չեն կարող սպասել և նայել Արցախի հայրենակիցների տառապանքներին։ «Մենք խոստացել ենք, որ եթե հարցը արագ չլուծվի, ապա մենք նման նախաձեռնություններով պատրաստ ենք ցանկացած քայլի», — ասաց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+