Ինչո՞ւ ենք մենք խոսում Արցախում տեղի ունեցածի մասին միջազգային արձագանքի անհամարժեքությունից այն դեպքում, երբ Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես կուզեի: Այս մասին «Ռուսարմինֆո» լրատվականին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Ես տեսնում եմ, որ շատ մարդիկ են աշխարհում արձագանքում, բայց որպես պետություն, միջազգային կազմակերպություն՝ իհարկե ոչ: Նույն Հայաստանում էլ… երբ որ խոսում ենք ուրիշ երկրների մասին, ինչո՞ւ չենք խոսում Հայաստանի մասին: Հայաստա՛նը չի արձագանքում, ինչպես ես կսպասեի: Եվ ուրիշ հայկական կազմակերպություններ հայտարարություններից դուրս չեն եկել»,- ասել է Վարդանյանը՝ նշելով, որ այդպիսի անտարբերություն և զգուշություն կապված տեղի ունեցողի հետ, չի պատկերացնում:
Վարդանյանը տարակուսանք է հայտնել, որ Հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանն, օրինակ, հրավիրում է ում ասես, սակայն Արցախից ոչ ոքի չի հրավիրում երբեք:
«Հանրայինը պետական ալիք է և պետք է արձագանքի: Ինձ հետաքրքիր է Առաջին ալիքը և իրենց ղեկավարը ինչ են մտածում այս ամենի մասին և ոնց են հետո նրանք նայում իրենց ընկերների աչքերին, որ այդքան բանը չեն արել»,- ասել է Վարդանյանը:
Պետնախարարի խոսքով՝ արձագանքը տեղի ունեցողի վերաբերյալ աններելի թույլ է, ընդ որում և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության կողմից: Նա նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանգիստ հետևում են, թե ինչպես է Ադրբեջանը խախտում եռակողմ հայտարարության դրույթները: Սակայն 30 000 երեխաների ամեն գիշեր տեսնելու են երազում այդ անտարբերության համար, ասաց պետանախարարը:
Հարցին, թե որքան կդիմանա Արցախն այս պայմաններում, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ երկար, սակայն եթե ձմեռն Արցախն անցկացնի այսպես, ապա դա կարող է լուրջ հետևանքներ թողնել տնտեսության վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







