Արցախի Հայաստանին կապող ճանապարհի բացման պահանջով այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
«Մեր պահանջը միանշանակ է՝ վայրկյան առաջ բացել կենսական ճանապարհը»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ՄԱԿ-ի ներկակայցուցչի հետ զրույցում նշեց, որ աշխարհում չկա որևէ տարածաշրջան, որտեղ շուրջ 100 հազար մարդիկ ուղղակի կտրված լինեն աշխարհից։ «Մենք խնդրում ենք, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարն անհապաղ արձագանքի», — նշեց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







