ՌԴ պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին է հայտնել։
«Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից գնդակոծել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքակետը, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ համատեղ տվյալ միջադեպի քննություն է անցկացնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







