Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:49

Արցախում տարակուսած են պետնախարարի խորհրդականի նշանակումից. «Հրապարակ»

Արցախում տարակուսած են պետնախարարի խորհրդականի նշանակումից. «Հրապարակ»

Արցախի քաղաքական շրջանակներում տարակուսած են այն փաստից, որ պետնախարարի պաշտոնում նշանակված Ռուբեն Վարդանյանն իր խորհրդական է նշանակել «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանին, ով Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է, ՔՊ-ական գործարար Խաչատուր Սուքիասյանի մտերիմը, ով Արցախի շինարարական ոլորտում մոնոպոլիստի դեր է ստանձնել: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

Հակոբջանյանին պատկանող ընկերությունն է մեծամասամբ շահում պետության կողմից հայտարարվող բազմաթիվ մրցույթները եւ իրականացնում թե՛ ճանապարհների, թե՛ բնակարանների կառուցապատման ու վերանորոգման աշխատանքները։ Թերթը տեղեկացել է, որ խորհրդական նշանակվելուց հետո էլ խառնվում է պետական համակարգի կադրային քաղաքականությանը։


Թերթը ավելի վաղ գրել էր, որ Արցախում ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունը եւս օրակարգային է, Հակոբջանյանը, ասում են, ամեն ինչ անում է, որ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը, ով իր հորեղբորորդին է, պահպանի պաշտոնը կամ էլ ազատվելուց հետո տեղափոխվի ՆԳ նախարարի պաշտոնին, որն այժմ զբաղեցնում է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ Գրիշա Սարգսյանի (Սարկիսով) որդին՝ Արթուր Վանեցյանի խնամի Կարեն Սարգսյանը։
 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+