Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:12

Ստեփանակերտում Արցախի զարգացման ռազմավարական նիստ է անցկացվել

Ստեփանակերտում Արցախի զարգացման ռազմավարական նիստ է անցկացվել

Վերջերս Ստեփանակերտում անցկացրինք Արցախի զարգացման առաջին ռազմավարական նիստը։ Այս  մասին Facebook-յան իր էջում գրել է Ռուբեն Վարդանյանը, որը նոյեմբերի սկզբին կզբաղեցնի Արցախի պետնախարարի պաշտոնը:

«Վերջերս Ստեփանակերտում անցկացրինք Արցախի զարգացման առաջին ռազմավարական նիստը։ «Մե՛նք ենք մեր սարերը» Տարածքային զարգացման գործակալության միջոցառմանը մասնակցեցին աշխարհի տարբեր ծայրերում իրենց գործում մեծ հաջողությունների հասած հայեր՝ Արցախից, Հայաստանից և Սփյուռքից։ Նիստի նպատակն էր քննարկումների միջոցով ուրվագծել Արցախի համար ռազմավարական՝ անվտանգություն, ժողովրդագրություն, կրթություն, տնտեսություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն և ազգային ինքնության ոլորտների առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները:

Նիստն անցկացվել է Արցախի կառավարության աջակցությամբ և յուրաքանչյուր բնագավառում արցախցի փորձագետների ակտիվ մասնակցությամբ։ Շատ ուրախ եմ, որ հնարավոր եղավ որպես մոդերատոր ներգրավել արցախցի երիտասարդներին. նրանք հիանալի աշխատանք կատարեցին։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին իրենց կարևոր ներդրումը ունենալու համար։ Ստացված բոլոր արդյունքները կկազմեն մեր առաջիկա գործողությունների ծրագրի հիմքը»- գրել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+