Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:07

Արցախը Հայաստանից անջատ դիտարկելը սխալ է. Բեգլարյանն՝ Աղաջանյանի հայտարարության մասին

Արցախը Հայաստանից անջատ դիտարկելը սխալ է. Բեգլարյանն՝ Աղաջանյանի հայտարարության մասին

Արցախը Հայաստանից անջատ դիտարկելը սխալ է։ Այս տեսանկյունից համազգային ողջ ներուժը պետք է միավորենք, միանսական դարձնենք, որպեսզի կարողանանք այս դժվարին մարտահրավերները հաղթահարենք։ Այս մասին այսօր «Արարատյան ալյանս» համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ 

«Պետք է ռազմավարական մտածողություն ունենաք, որպեսզի տարածաշրջանային և համաշխարհային այս ցնցումները անդառնալի հետք չթողնեն մեր երկարաժամկետ պլանների վրա»,-նշել է Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր. «ՀՀ-ն Արցախում որևէ ներգրավվածություն չունի, իսկ Արցախի անվտանգության ապահովումը տրված է ռուս խաղաղապահներին։ ՀՀ-ն այլևս չունի ռեսուրս՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու։ Այս պահին մեր խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի միջազգային ներգրավածությունը լինի Արցախում»։

Անդրադառնալով Արցախում բնակարանշինական աշխատանքների դադաղմանը՝ նա նշեց. «Այս տարեվերջ մի քանի հարյուր բնակարան շահագործման կհանձնենք։ Մի մասը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ, մյուս մասը Արցախի Կառավարության», — նշեց Բեգլարյանը՝ հավելելով, որ եղած ռեսուրսների սահմաններում շինարարությունն ընթանում է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+