Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր կրկին հանրահավաք է տեղի ունեցել: Արցախցիները կրկին նույն պահանջով են ահվաքվել։ Նրանք պահանջում են, որ Արայիկ Հարությունյանը հստակ դիրքորոշում հայտնի «Պրահյան» հայտարարության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է` քննարկելու Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Հանրահավաքի մասնակիցները, սակայն, այդ այցի հետ առնձնապես հույսեր չեն կապում:
Նշենք, որ նախօրեին նույնպես հավաք էր տեղի ունեցել Ստեփանակերտում։ Հանրահավաքի մասնակիցներն պահանջում էին Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում, որն այդպես էլ չկայացավ: Նրանց հետ հանդիպել և զրուցել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







