Օգոստոսի 25-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Եմիշճան համայնքի վարչական տարածքի «Խաներ» կոչվող տեղամասում գտնվող նույն շրջանի Թաղավարդ համայնքի 1983թ. ծնված Կ.Բ.-ի կողմից վարձակալած անասնաֆերմայի շենքում հայտնաբերվել է վերջինիս դին՝ կախված վիճակում: Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







