Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:46

Պատերազմում Ադրբեջանի հաղթանակը Ալիևի անձնական վաստակն է. Ղազախստանի նախագահ

Պատերազմում Ադրբեջանի հաղթանակը Ալիևի անձնական վաստակն է. Ղազախստանի նախագահ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների ամփոփման ժամանակ ընդգծել է վերջինիս  ներդրումը հանրապետության «տարածքային ամբողջականության վերականգնման գործում»:

«Կցանկանայի հատուկ նշել, որ հաղթական կերպով վերականգնելով տարածքային ամբողջականությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կանոնադրությանը և բանաձևերին համապատասխան, Ադրբեջանը թևակոխել է իր զարգացման նոր դարաշրջան։ Եվ դա Ադրբեջանի ազգային առաջնորդ, մեր եղբայրական երկրի նախագահ Իլհամ Ալիևի հսկայական անձնական վաստակն է», — ասել է Տոկաևը ԶԼՄ-ների համար արված հայտարարության մեջ։

Նրա խոսքով, որը մեջբերում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, Ալիևի ղեկավարությամբ Ադրբեջանը ներկայումս նկատելի արդյունքների է հասնում իր զարգացման մեջ: «Մենք հետևում ենք ձեր երկրում այդ միտումներին, անկեղծորեն ուրախանում ենք», — հայտարարել է նա։

Տոկաևը նաև ընդգծել է, որ Ղազախստանն իր կողմից պատրաստ է որոշակի ավանդ ներդնել Արցախի օկուպացված տարածքների զարգացման գործում: «Այսօր տեղի ունեցավ մեր նվերի շնորհանդեսը։ Ղազախստանի ժողովրդի անունից հաջորդ տարվա վերջին Ֆիզուլի քաղաքում կկառուցվի Կուրմանգազայի անվան արվեստի դպրոցը», — նշել է այդ երկրի առաջնորդը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+