Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:27

ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը պատրաստ է հանդիպել Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների հետ

ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը պատրաստ է հանդիպել Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների հետ

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Արցախի ԱԺ ընդդիմադիր «Արդարություն», «ԱԺԿ» և «ՀՅԴ» խմբակցությունների հետ։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Առայժմ դեռ հայտնի չէ՝ հանդիպումը երբ կկայանա: Դավիթ Գալստյանը մանրամասնեց, որ Արցախի Աժ ընդդիմադիր խմբակցության ղեկավարները դիմել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը և ցանկանում են հանդիպել նրանց հետ Բերձորի միջանցքի հետ կապված հարցերը քննարկելու համար:


«Մենք ուզում ենք Լաչինի միջանցքի հետ կապված մեկնաբանություններ ստանալ՝ ելնելով ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդի հայտարարությունից: Վերջինս, ինչպես գիտեք, նշել էր, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել: Հիմա ուզում ենք հստակ մեզ ասեն, շարունակելու են վերահսկողության իրականացնել Լաչինի միջանցքում, թե՞ ոչ: Հայտարարությունը հակասական է և լրացուցիչ մեկնաբանման կարիք կա»,- մանրամասնեց Գալստյանը:

ԱԺ պատգամավորի խոսքով՝ Արցախի իշխանությունները շտապում են տեղահանել Քաշաթաղի շրջանի Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչներին։ Մինչդեռ ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդը հավաստիացնում է, որ ոչ մի սանտիմետր չեն հեռանալու Բերձորի միջանցքից:


Դավիթ Գալստյանը հույս հայտնեց, որ հանդիպման ժամանակ իրենց բարձրացրած հարցերի պատասխանները կստանան ռուս պաշտոնյայից։Նշենք՝ Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ «Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+