Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում Աստանայի ձևաչափի գագաթնաժողովի շրջանակներում այլ հարցերի շարքում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրը:
«Շատ հարցեր կան նաև սիրիական կարգավորման վերաբերյալ, հեռանկարային խոշոր երկկողմ նախագծերը շարժվում, զարգանում են։ Մեր տեսադաշտում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը», — ասել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ վերջերս Կասպյան գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ և քննարկել նաև այդ հարցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







