Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:13

«Ապագա Հայկական»-ի հետ համատեղ Արցախում լուծում կտրվի բազում խնդիրների

«Ապագա Հայկական»-ի հետ համատեղ Արցախում լուծում կտրվի բազում խնդիրների

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը համոզված է, որ առաջիկա տարիներին «Ապագա Հայկական» նախաձեռնության հետ համատեղ լուծում կտան բազում խնդիրների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեգլարյանը նման համոզմունք է հայտնել Ապագա Հայկականի Համաժողովի մեկնարկի միջոցառման ժամանակ «Հանրային քննարկումները և Արցախյան ֆորումը» պանելային քննարկմանը:

Նա կարևորեց, որ «Ապագա Հայկական» նախաձեռնության առաջին միջոցառումը տեղի է ունեցել Արցախում: «Եվ՛ խորհրդանշական, և՛ կիրառական տեսանկյունից սա կարևոր էր մեզ համար՝ ոչ միայն Արցախի, այլ ամբողջ հայության շրջանում: Արդյունավետ էր ձևաչափի տեսանկյունից, որ ներառական մեթոդաբանություն էր ընտրված և հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ տարբեր տարիքային, սեռային, սոցիալական և այլ չափանիշերի հիման վրա ներկայացված էին և հնարավորություն ունեին ազատորեն իրենց կարծիքը արտահայտել իրավիճակի և ապագա լուծումների հետ կապված»,-ասաց Բեգլարյանը:

Ըստ նրա՝ կարևոր և արդյունավետ էր, որ թեման ընտրվել էր հենց ժողովրդագրությունը, քանի որ հայկական Արցախի երկարաժամկետ ապագայի տեսանկյունից ժողովրդագրությունը ամենակարևոր հենասյուներից մեկն է: «Եվ կարող եմ ասել, որ անվտանգությունից հետո այն երևի թե երկրորդ կարևորությունն ունի»,-հավելեց պետական նախարարը:

«Ապագա Հայկական»-ի միջոցառումը Արցախում կազմակերպվել է Արցախի կառավարության հետ համատեղ: «Շատ ուրախ ու շնորհակալ ենք, որ «Ապագա Հայկական»-ի հետ միասին բավականին լուրջ համագործակցություն ունենք և համոզված եմ, որ առաջիկա տարիներին համատեղ կկարողանանք բազում խնդիրների լուծում տալ»,-ասաց Բեգլարյանը:

Հարցին, թե ի՞նչ խնդիրներ կան և ինչ լուծումներ է ցանկանում տեսնել Արցախի հասարակությունը՝ Բեգլարյանը պատասխանեց, որ գլխավոր խնդիրը անվտանգությունն է: «Խոշոր հաշվով, արցախցիներին հուզող հարցը երկարաժամկետ անորոշությունն է, թե ինչպե՞ս կարող ենք հաղթահարել անորոշությունը: Եվ այստեղ, իմ կարծիքով, մեր անելիքն այն է, որ անկեղծ զրույցով, վստահության հիման վրա ձևավորված հաղորդակցությամբ բացատրենք, որ ամեն ինչ այս պահին կանխատեսելի չէ, բայց շատ բան մեր այսօրվա ու վաղվա գործողություններից է կախված: Այստեղ ես շատ եմ կարևորում գաղափարական աշխատանքը և Արցախում, և ընդհանրապես ամբողջ հայության մեջ: Հայաստանի և ամբողջ հայության համար Արցախը բացառիկ նշանակություն ունի, և կարծում եմ, որ այստեղ մենք համատեղ ուժերով կարող ենք և գաղափարախոսական հիմքը ապահովել, և դրա հիման վրա անվտանգային, ժողովրդագրական սոցիալ-տնտեսական և մնացած բոլոր ոլորտներում երկարաժամկետ հաջողություն ապահովել»,-ասաց Բեգլարյանը՝ ընդգծելով, որ, սակայն, սա համազգային ներառական գործընթաց և ջանքեր է ենթադրում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+