Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:58

Հումանիտարից՝ զարգացում. Բեգլարյանը մասնակցել է ՀԲԸՄ-ի՝ Արցախի սոցիալ-տնտեսական ծրագրի շնորհանդեսին

Հումանիտարից՝ զարգացում. Բեգլարյանը մասնակցել է ՀԲԸՄ-ի՝ Արցախի սոցիալ-տնտեսական ծրագրի շնորհանդեսին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի գլխավորությամբ ԱՀ գործադիր իշխանության մի խումբ ներկայացուցիչներ հունիսի 8-ին մասնակցել են Հայկական բարեգործական ընդհանուր միության(ՀԲԸՄ) և ԱՀ կառավարության համագործակցությամբ՝ մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացված հետազոտության հիման վրա մշակված՝ Արցախի մի խումբ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի շնորհանդեսին: Այս մասին տեղեկացնում են Արցախի կառավարությունից։

«Ողջունելի է, որ հետազոտության արդյունքների հիման վրա աշխատանքային թիմը ներկայացրել է գործնական առաջարկներ ընտրված համայնքների խմբերի համակողմանի զարգացման ուղղությամբ: Ինչպես և հայտարարել ենք բազմիցս, հետպատերազմյան շրջանում ԱՀ կառավարության համար սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից ռազմավարական նպատակ է ծրագրերի սահուն անցումը հումանիտար փուլից դեպի զարգացման փուլ»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությանն ու հետազոտական աշխատանքն իրականացրած կազմակերպությանը՝ մեծածավալ ու համընդգրկուն հետազոտության ու ծրագրի համար:

Իր հերթին Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը գոհունակություն է հայտնել ԱՀ կառավարության հետ իրականացրած արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ հետպատերազմյան շրջանում ՀԲԸՄ-ը նույնպես մեծածավալ մարդասիրական ծրագրեր է իրականացրել, սակայն արդեն ժամանակն է իսկապես անցնել զարգացման ծրագրերին՝ ապահովելու մարդկանց զբաղվածությունն ու կայուն եկամուտը:

Ծրագրի շնորհանդեսի ավարտին տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում՝ ԱՀ գործադիր մարմինների ներկայացուցիչների, շրջվարչակազմերի ղեկավարների և մի խումբ առաջատար մասնագետների մասնակցությամբ: Արտակ Բեգլարյանը վստահություն է հայտնել, որ քննարկումների արդյունքում հնչած դիտարկումներն օգնելու են ավելի գործնական ու արդյունավետ դարձնել մշակվող ծրագրերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+