• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Հունիս 2026 00:04
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Վիրավորական ու տարօրինակ է, երբ ոմանք փորձում են ինձ հայրենասիրության դաս տալ. Արտակ Բեգլարյան

Արցախ,
29 Մայիս 2022 15:31
ShareShareShare
Արտակ Բեգլարյանն Ալիևին առաջարկում է դելիմիտացիա անել նաև Արցախի սահմանները
telegram

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է իրեն ուղղված քննադատություններին, նաև երեկ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված երեկվա ստեփանակերտյան համերգին, որը, նրա խոսքով, կայացել է հաջողությամբ: Շնորհակալություն հայտնելով «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամի, ինչպես նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարության թիմերին՝ նա գրել է.

«Ինձ համար տարակուսելի է համերգի վերաբերյալ իմ նախորդ գրառման ճղճիմ քաղաքականացումը և, մի կողմից, մանիպուլյացիաների փորձերն ու, մյուս կողմից, դավադրությունների մեղադրանքները: Հավանաբար, ամեն մեկն իմ անտողատակ գրառումը չափում է իր արշինով, իսկ մի մասն էլ պարզապես տրվում է մանիպուլյացիաներին:

• Նախ՝ ես մոտ 21:30-ին հրապարակել եմ համերգից տեսանյութ և նշել՝ «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հենց հիմա ընթանում է ռազմահայրենասիրական երգերի մեծ համերգ» (ուշադրություն՝ հատուկ շեշտել եմ «հենց հիմա»): Դա ամենևին չէր նշանակում նախընթաց (մոտ ժամը 20:00-ին ավարտված) հանրահավաքի ժխտում կամ ստվերում, պարզապես նշանակում էր համերգի փաստի ներկայացում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԱՀ կառավարությունը համերգի համակազմակերպիչներից մեկն էր և անձամբ ես իմ համակարգման տակ էի վերցրել կազմակերպչական աշխատանքները:

• Երկրորդ՝ իրականությունն այն է, որ, այո, համերգից առաջ նույն վայրում տեղի է ունեցել հանրահավաք, որը, սակայն, որևէ առնչություն չի ունեցել համերգի հետ, ինչի մասին հայտարարել են նաև հանրահավաքի կազմակերպիչները հարթակից: Պարզապես հաշվի առնելով, որ երկու միջոցառումները նույն վայրում էին պլանավորված (հանրահավաքը՝ 19:00, համերգը՝ 20:00)՝ համերգի ու հանրահավաքի կազմակերպիչները համաձայնության էին եկել բեմահարթակի հաջորդական օգտագործման շուրջ՝ խուսափելու համար միմյանց խանգարելու դեպքերից:

Ակնհայտորեն, հազարավոր մարդիկ մասնակցել են և՛ հանրահավաքին, և՛ համերգին, սակայն եղել են նաև դրանցից միայն մեկին բազմաթիվ մասնակցողներ:

• Երրորդ՝ եթե և՛ հանրահավաքը, և՛ համերգը լուսաբանվել են բազմաթիվ լրատվամիջոցներով ու սոցցանցային էջերով (այդ թվում՝ ուղիղ եթերով), ապա ինչու՞ են ոմանք մի կողմից փորձում համերգի վերաբերյալ հենց իմ գրառումը ներկայացնել որպես հանրահավաքի կայացման փաստի ժխտման հիմք, իսկ մյուս կողմը՝ որպես հանրահավաքի կայացման փաստի միտումնավոր անտեսում: Այդ դեպքում ինչու՞ համերգի վերաբերյալ բոլոր գրառումների հեղինակներին նույն հարցում չեք մեղադրում, կամ ինչու՞ չեք պահանջում հանրահավաքի մասին գրառում կատարած անձանցից գրել նաև համերգի մասին:

• Չորրորդ՝ հուշեմ, որ պետական բոլոր մարմինները իրենց լիազորությունները պատշաճորեն կատարել են քաղաքացիների քաղաքական իրավունքների ու ազատությունների իրացման, այն է՝ հանրահավաքի բնականոն ընթացքի ապահովման համար՝ չնայած առկա դժվարություններին: Ավելին, շատ բնական ու ողջունելի եմ համարում, որ Արցախի հազարավոր քաղաքացիներ ձգտում են իրենց կարծիքները ներկայացնել Արցախի ներկայի ու ապագայի վերաբերյալ և ժողովրդավարական ու իրավական ճանապարհով մասնակցել բոլորիս ճակատագրին առնչվող որոշումների կայացմանը: Մնացած մասով ակնկալում եմ հանրահավաքի կազմակերպիչների պարզաբանումները, որպեսզի մոլորյալների համար պարզ լինի իրականությունը:

• Հինգերորդ՝ հետաքրքիր է, թե ինչու ոմանք չեն կենտրոնանում համերգի ու հանրահավաքի հաջող կայացման փաստերի վրա, ինչու՞ չեն մտածում, թե որքան ջանքեր են դրված դրանց կայացման հիմքում, սակայն փոխարենը փորձում են չեղած բիծ գտնել դրանցում: Դիտավորյա՞լ եք անում, թե՞ պարզապես միամտաբար տրվում եք մանիպուլյացիաներին...

• Վեցերորդ՝ վիրավորական ու տարօրինակ է, երբ ոմանք (հատկապես՝ Արցախը միայն ֆեյսբուքում սիրողները) փորձում են ինձ հայրենասիրության դաս տալ և մեղադրել չեղած հանցանքների մեջ: Կներեք, բայց ստիպված եմ անհամեստորեն հիշեցնել, որ այս կյանքում շատ քիչ մարդ կարելի է գտնել, ովքեր բարոյական իրավունք կունենան ինձ հայրենասիրության դաս տալու: Ինքնակոչ դատավորի դեր ստանձնելուց առաջ պետք է սկզբում գոնե սեփական բաժին առաքելությունը կատարել բարեխղճությամբ և պատրաստ լինել օբյեկտիվ փաստերը տարանջատել կեղծիքներից ու սուբյեկտիվ մեկնաբանություններից»,-գրել է նա:

Նշենք, որ երեկ Ա. Բեգլարյանը գրառմամբ հայտնել էր, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթանում է ռազմահայրենասիրական երգերի մեծ համերգ: Բեգարյանի այս գրառումն արժանացել է որոշ շրջանակների քննադատությանը: Հարցն այն է, որ համերգին նույն վայրում Ստեփանակերտում նախորդել էր բազմամարդ երթ ու հանրահավաք, ինչին Բեգլարյանը չէր անդրադարձել:

telegram
Tags: Արտակ ԲեգլարյանԱրցախԱրցախի պետնախարար

Հարակից հրապարակումներ

СМИ узнали о планах властей Армении прекратить программу помощи арцахцам

Կառավարությունը կների արցախցիների մի շարք վարկային պարտավորություններ

04 Հունիս 2026 16:45

Կառավարությունը որոշել է մի շարք վարկային պարտավորություններից ազատել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 27-ին։ Խոսքն այն...

«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

03 Հունիս 2026 17:15

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն «մոլորեցնող» է անվանել այն տեղեկությունները, թե «070» անձնագրով արցախից տեղահանված հայրենակիցները կարող...

Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

03 Հունիս 2026 13:39

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հայտարարել է, որ ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին...

Արցախցիների ընտրական իրավունքի մասին Վերաքննիչ դատարանի որոշումն աբսուրդ է․ Երիցյան

Արցախցիների ընտրական իրավունքի մասին Վերաքննիչ դատարանի որոշումն աբսուրդ է․ Երիցյան

02 Հունիս 2026 21:40

Ուղիղ. Ռոման Երիցյանի ասուլիսն արցախցիների ընտրական իրավունքի մասին (ուղիղ)

Ուղիղ. Ռոման Երիցյանի ասուլիսն արցախցիների ընտրական իրավունքի մասին (ուղիղ)

02 Հունիս 2026 19:28

Военнослужащие после 20 лет службы смогут получить жильё за счёт госбюджета

Արցախցի հաշմանդամ զինվորականից պահանջել են վերադարձնել բնակարանը. ԶԼՄ

30 Մայիս 2026 12:15

Հայաստանի իշխանությունները՝ Արցախի նախկին զինվորականների դեմ հարուցված գործերի կամ արցախցի զինվորականներից բնակարանների առգրավման գործընթացի շրջանակներում, պահանջել են վերադարձնել Պաշտպանության նախարարության...

Load More
Xosum
  • Լուրեր
Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

04 Հունիս 2026 22:51
Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

04 Հունիս 2026 21:53
Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3350-ը

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3526-ի

04 Հունիս 2026 21:35
8 տարում 59 դպրոց են կառուցել, այս տարի 230-ը փակում են․ Ծառուկյան

8 տարում 59 դպրոց են կառուցել, այս տարի 230-ը փակում են․ Ծառուկյան

04 Հունիս 2026 21:08
Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

04 Հունիս 2026 20:26
Минобороны Армении сообщило о смерти военнослужащего в воинской части

ՊՆ-ն մեկնաբանել է ՀՀ ժամանողներին վարժական հավաքների ծանուցագրերի հանձնումը

04 Հունիս 2026 20:08
Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

04 Հունիս 2026 19:22
Вице-премьер РФ пригрозил Армении пошлинами и ростом цен на газ при курсе на ЕС

ԵԱՏՄ-ն մինչև դեկտեմբեր կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցությունը սառեցնելու հարցը․ Օվերչուկ

04 Հունիս 2026 18:39
Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

Վախի մթնոլորտ է, մեքենաս հրդեհելն իրենց վերջնական նպատակն էր․ Ալեքսանյան

04 Հունիս 2026 18:31
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:28
ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

ԲՀԿ-ի հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ)

04 Հունիս 2026 18:20
Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

04 Հունիս 2026 18:15
Դատարանը 2 ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի

04 Հունիս 2026 18:13
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին վերագրվող գործով 25 անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին վերագրվող գործով 25 անձ է ձերբակալվել

04 Հունիս 2026 18:02
«Велосипеда не было» — Захарова отвергла связь отношений РФ и Армении с выборами

ՌԴ-ն ՀՀ նախընտրական արշավի հետ կապված քայլեր չի ձեռնարկել. Զախարովա

04 Հունիս 2026 17:42
СМИ узнали о планах властей Армении прекратить программу помощи арцахцам

Կառավարությունը կների արցախցիների մի շարք վարկային պարտավորություններ

04 Հունիս 2026 16:45
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

04 Հունիս 2026 16:20
ЦБ Армении: курсы валют на 12 января

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

04 Հունիս 2026 16:00
Կոնգոյում Էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

Կոնգոյում Էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:23
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն չի ցանկանում վերսկսել մարտական գործողություններն Իրանի դեմ. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:10
Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

Նախընտրական զառանցանք են տարածում իմ մասին․ Կարապետյան

04 Հունիս 2026 15:01
TRIPP-ի իրականացումը կասկածի տակ է մասնակիցների տնտեսական հետաքրքրության բացակայության պատճառով․ փորձագետ

ԱՄՆ-ից հավանություն են տվել TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծմանը

04 Հունիս 2026 14:53
Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

04 Հունիս 2026 14:52
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Իրավապահները ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմնակիցներին

04 Հունիս 2026 14:50
Уроженца Арцаха

ՄԻԵԴ է ներկայացվել արցախցիների շուրջ 600 դիմում՝ գույքային հարցերով. Բեգլարյան

04 Հունիս 2026 14:43
ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

04 Հունիս 2026 14:32
ՌԴ-ից ՀՀ եկողներին սպառնում են վարժական հավաքով․ Մանուկյան

ՌԴ-ից ՀՀ եկողներին սպառնում են վարժական հավաքով․ Մանուկյան

04 Հունիս 2026 14:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հարցով  Թրամփի դեմ բանաձև է ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հարցով Թրամփի դեմ բանաձև է ընդունել

04 Հունիս 2026 14:17
Իսրայելի հարվածների սրման ֆոնին Լիբանանում զոհվել է 31 մարդ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ

04 Հունիս 2026 13:23
«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Երևանի արվարձաններում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Երևանի արվարձաններում (ուղիղ)

04 Հունիս 2026 12:58
Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու
Քաղաքականություն

Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

04 Հունիս 2026 22:51

Read moreDetails
Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)
Քաղաքականություն

Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

04 Հունիս 2026 21:53

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ