Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:53

Կլաարը մեկնաբանել է Միշելի՝ «Ղարաբաղի էթնիկ հայեր» արտահայտությունը

Իրավունքներն ու անվտանգության հարցը եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնավորման հիմնական խնդիրներից մեկը և առանց այս թեմային անդրադառնալու չենք կարող հասնել համապարփակ կայուն լուծման:

Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով հարցին, թե Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ինչ նկատի ուներ, երբ Բրյուսելում մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ զրույցում ընդգծել է Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը անդրադառնալու անհրաժեշտությունը։

«Նախագահ Միշելն ընդգծել է այն փաստը, որ, իր կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների շուրջ բանակցություններից բացի, կարևոր է անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության խնդրին։ Միջպետական հարաբերությունները, բնականաբար, շատ կարևոր են և պետք է կարգավորվեն։ Մենք շատ լավ գիտենք, որ իրավունքներն ու անվտանգությունը միջէթնիկական համատեքստում եղել են հակամարտության սկզբնավորման հիմնական խնդիրներից մեկը: Առանց այս թեմային անդրադառնալու մենք չենք կարող հասնել համապարփակ կայուն լուծման։

Ինչ վերաբերում է կարգավիճակին և ինքնորոշմանը, ԵՄ-ն միշտ ունեցել է հստակ դիրքորոշում՝ մենք կաջակցենք ցանկացած համաձայնագրի, որը կերաշխավորի երկարաժամկետ կայուն լուծում։ Խաղաղության գործընթացները սովորաբար ուղեկցվում են վախերով, հույզերով, շահարկումներով և սխալ մեկնաբանություններով, դա բնական է»,– ասել է նա:

Տոյվո Կլաարը նշել է, որ այս համատեքստում «կարևոր է, որ գործընթացը լինի հնարավորինս թափանցիկ, որպեսզի հասարակությունները հստակ պատկերացում ունենան այն մասին, թե ինչ է քննարկվում»։

«Նաև լարվածությունը թուլացնելու և հռետորաբանությունը թուլացնելու անհրաժեշտություն կա։ ԵՄ-ն ողջունեց ապրիլի 13-ին խորհրդարանում Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի արած արտահայտությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի վերջին դիրքորոշումը թշնամության էջը շրջելու և հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար, լինի դա էթնիկ հայ բնակչությունը, թե վերջին ռազմական գործողություններից տեղահանված անձինք, ապահով և դրական ապագա ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ»,– ասել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+