• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 22:22
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Տեղահանվածների հաստիքների կրճատումը որևէ կոշտ ու անտարբեր մոտեցման արդյունք չէ. Արտակ Բեգլարյան

Արցախ,
22 Մայիս 2022 11:00
ShareShareShare
Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր ու վնասներ. Արցախի ՄԻՊ
telegram

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է որոշ հստակեցումներ տեղահանվածների բնակվարձի ու զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ, իր խոսքերով՝ խուսափելու համար անիրազեկվածությունից, տարմեկնաբանություններից ու շահարկումներից:

«Նախորդ շաբաթ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի քննարկմանն է դրել տեղահանվածների բնակվարձի և զբաղվածության խնդիրների լուծման պետական մոտեցումների հարցերը: Քննարկումների արդյունքում Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել լիազոր մարմիններին, որոնց կատարման ուղղությամբ աշխատանքներ ենք մեկնարկել իմ գլխավորությամբ, որպեսզի առաջիկա շաբաթներին մշակված փաթեթները ներկայացնենք ԱՀ կառավարության քննարկմանն ու հաստատմանը: Մի քանի կետ առկա իրավիճակի, նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականների ու կատարվող աշխատանքների վերաբերյալ.

1. Ինչպես հանձնարարել ու հայտարարել է Նախագահը, հուլիսից փոխվելու է տեղահանվածներին ժամանակավոր կացարանով ապահովելու (բնակվարձի) ծրագրի տրամաբանությունը: Մասնավորապես, բնակարանային կարիք ունեցող և Արցախում ու Հայաստանի Հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր տեղահանված անձ ստանալու է ամսական 40,000 դրամ աջակցություն, դրա փոխարեն լուծվելու են կառավարության, տեղահանվածի և տանտիրոջ միջև կնքված եռակողմ պայմանագրերը: Այսինքն, բնակարանային կարիք ունեցող տեղահանված ընտանիքները ստանալու են ողջամիտ գումար և ինքնուրույն են որոշելու, թե որ տանն ու ինչ պայմաններով կբնակվեն: Ծրագրի մանրամասն պայմաններն ու մեխանիզմները դեռևս քննարկման ու մշակման փուլում են:

2. Պատերազմից հետո ԱՀ կառավարության կողմից որոշում է կայացվել շարունակել բռնազավթված տարածքներում ժամանակին գործող պետական հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողների աշխատավարձի վճարումը՝ փաստացի աշխատողների մասով՝ ամբողջությամբ, իսկ փաստացի չաշխատողների (պարապուրդում գտնվողների) մասով՝ 50 տոկոսի չափով, սակայն ոչ պակաս քան նվազագույն աշխատավարձը և ոչ ավելի քան շուրջ 120,000 դրամը: Այդ հիմնարկների ու կազմակերպությունների աշխատակիցների (և՛ աշխատող, և՛ փաստացի չաշխատող) թիվը շուրջ 4,500 է, իսկ աշխատավարձերի վճարման վերաբերյալ թարմացված որոշման վերջնաժամկետը 2022թ. հուլիսի մեկն է:

3. Հաշվի առնելով փաստացի չգործող հիմնարկների աշխատակիցների ֆինանսավորման նշված մեխանիզմի խնդրահարույց մոտեցումները հատկապես հասցեականության, աշխատելու խթանի և մնացած տեղահանվածների հանդեպ սոցիալական արդարության առումներով՝ որոշում է կայացվել հուլիսից վերանայել ծրագիրը և չաշխատելու (պարապուրդի) դիմաց գումարի վճարման փոխարեն այլ կերպ լուծել տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրները՝ միաժամանակ աջակցելով ու խթանելով նրանց զբաղվածության ու վերամասնագիտացման հարցերում: Աշխատանքային քննարկման փուլում են գտնվում մի շարք հնարավոր մոտեցումներ, ինչպիսիք են՝
• Հուլիսի 1-ից կրճատվող ու գործազուրկ տեղահանված անձանց որոշակի ժամկետով նպաստի տրամադրում՝ այդ ընթացքում աջակցելով նրանց աշխատանք գտնելու հարցում.
• Մասնավոր հատվածում աշխատանքի ընդունվող անձանց որոշակի ժամկետով հավելավճարի տրամադրում.
• Պետական հատվածում աշխատանքի ընդունելիս գործազուրկ տեղահանվածներին առաջնահերթության տրամադրում, ինչպես առ այսօր արվել է կրթության, առողջապահության ու այլ բնագավառներում.
• Հասարակական աշխատանքների դիմաց վարձատրության տրամադրում.
• Միկրոձեռնարկատիրության համար որոշակի պայմանների ապահովում.
• Արհեստագործական, թվային ու պահանջարկ վայելող այլ մասնագիտություններով վերապատրաստումների կազմակերպում:

4. Հուլիսի 1-ից լուծարվում են բռնազավթված տարածքների միայն փաստացի չգործող հիմնարկներն ու կազմակերպությունները (կոմունալ ծառայություններ, դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհիմնարկներ, մարզամշակութային կառույցներ), իսկ բոլոր շրջանային վարչակազմերը և համայնքապետարանները, ինչպես նաև փաստացի գործող մի շարք կրթական ու մշակութային հիմնարկներ շարունակելու են գործել՝ իրենց գործունեության ծավալներին համապատասխան հաստիքացուցակներով: Դա ամենևին չի նշանակում, որ տվյալ հիմնարկները լուծարվում են մեկընդմիշտ, և քանի որ շատ բռնազավթված համայնքներ վերաբնակեցվելու են համայնքային սկզբունքով, այդ ժամանակ նորակառույց շատ բնակավայրերում կարող են վերականգնվել նախկինում գործող կրթօջախները ևս:

5. Լուծարման ու կրճատման վերաբերյալ կառավարության որոշումների արդյունքում վերոնշյալ շուրջ 4,500 տեղահանված անձանցից կրճատվելու է շուրջ 3,500 անձի հաստիք, իսկ մնացածը շարունակելու են աշխատել չլուծարվող հիմնարկներում: Կրճատվող շուրջ 3,500 անձանցից շուրջ կեսն արդեն ունի այլ աշխատանք Արցախում և ՀՀ-ում: Պետք է ընդգծել, որ հիմնարկների լուծարման ու հաստիքների կրճատման գործընթացը պայմանավորված չէ ֆինանսի խնայման ցանկությամբ, հակառակը՝ պարապուրդի այս գործող ծրագրի փոխարեն նախատեսվող ծրագրերը շատ ավելի շատ գումար են ուղղելու տեղահանված անձանց սոցիալական ու զբաղվածության կարիքների բավարարմանը, քան այժմ ուղղվում է պարապուրդում գտնվող անձանց վարձատրությանը: Մոտեցումների ու սկզբունքների առաջիկա այդ փոփոխության հիմնական նպատակներն են՝

• Չաշխատող անձանց տրվող՝ ըստ էության սոցիալական նպատակ ունեցող վարձատրության փոխակերպում իր բուն տեսակի՝ սոցիալական նպաստի.
• Զբաղվածությունը խթանող վճարների ու պայմանների կիրառում.
• Միկրոձեռնարկատիրական գործունեության համար պայմանների ապահովում և նախաձեռնողականության խթանում.
• Վերապատրաստման խթանում և պատշաճ պայմանների ու մեխանիզմների ապահովում.
• Բոլորի համար հավասար ու արդար պայմանների ապահովում՝ առկա տարբերակված ու անհավասար մոտեցման փոխարեն:

6. Հաշվի առնելով բնակվարձի և զբաղվածության վերոնշյալ ծրագրերի շրջանակներում տեղահանվածներին հատկացվելիք ֆինանսական միջոցների նշանակալի աճը՝ կարծում ենք, որ վերանայվող մոտեցումների միջոցով հնարավոր կլինի ավելի հասցեական ու արդյունավետ կերպով բավարարել տեղահանված անձանց սոցիալական կարիքների գոնե հիմնական մասը, ինչպես նաև աջակցող ու խթանող միջոցներ կիրառել նրանց զբաղվածության ու սոցիալական վիճակի հետագա բարելավման ուղղությամբ: Ուստի, հավաստիացնում եմ, որ տեղահանված անձանց կարիքների բավարարումը ԱՀ նախագահի ու կառավարության առաջնահերթություններից է, որը դրսևորվել է հետպատերազմյան բազմաթիվ սոցիալական ծրագրերի տեսքով: Իսկ հաստիքների կրճատումը որևէ կոշտ ու անտարբեր մոտեցման արդյունք չէ, քանի որ մենք շատ լավ գիտակցում ենք տեղահանվածների ծանր սոցիալական ու հոգեբանական դրությունը և հնարավորինս կանգնած ենք մեր քաղաքացիների կողքին:

7. Վերոնշյալ մոտեցումների հստակեցումից հետո մենք հնարավորինս ներառական գործընթացով հանրային քննարկումներ ենք մեկնարկելու, որպեսզի բոլոր շահագրգիռ խմբերի կարծիքը հաշվի առնենք ծրագրերի վերջնականացման համար: Այսինքն, ծրագրերի նախագծերը քննարկվելու են նաև տեղահանվածների ներկայացուցչական խմբերի հետ»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ավելի վաղ դիմել էր ԱՀ կառավարությանը՝ ուժը կորցրած ճանաչել 2021թ․ փետրվարին կայացրած որոշումը, որը նա աղետալի էր որակել: Որոշումը վերոնշյալ՝ տեղահանված, պետական համակարգում աշխատանք ունեցող քաղաքացիների հաստիքքների կրճատմանն է վերաբերում:

telegram
Tags: Արտակ ԲեգլարյանԱրցախտեղահանված բնակիչներ

Հարակից հրապարակումներ

В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50

Բաքվում հուլիսի 21-ին շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել մեղադրող դատախազները...

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը հուլիսի 20-ին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝...

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունն Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձը

ՀԿ-ն հայտնել է Արցախի հուշարձանի նկարը դպրոցից հեռացնելու դեպքի մասին

16 Հուլիս 2026 15:06

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդես-մրցույթի ժամանակ հեռացրել են աշակերտի՝ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը՝ այն...

ՖԻՖԱ-ն Ֆրանսիա-Մարոկկո խաղում արգելել է ցուցադրել Արցախի դրոշը

ՖԻՖԱ-ն Ֆրանսիա-Մարոկկո խաղում արգելել է ցուցադրել Արցախի դրոշը

13 Հուլիս 2026 13:38

ԱՄՆ-ում բնակվող հայ լրագրող Անդրե Խաչատուրյանն Արցախի դրոշը տարել էր ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչ հանդիպմանը, որն ավարտվել էր Ֆրանսիայի հաղթանակով՝ 2։0...

Բաքվում շարունակվել է հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը

Բաքվում շարունակվել է հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը

10 Հուլիս 2026 21:13

Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստի ընթացքում Արցախի նախկին նախագահ Արկադի...

Ишханян: Баку использует позицию Еревана в вопросе армянских пленных

Բաքուն շահագործում է Երևանի դիրքորոշումը հայ գերիների հարցում․ Իշխանյան

09 Հուլիս 2026 17:02

Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների աջակցության բացակայությունն օգտագործում են որպես...

Load More
Xosum
  • Լուրեր
СК начал расследование после опубликованного видео с дракой девушек

ԿԸՀ-ն չի մերժել Կարապետյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը․ Հովակիմյան

22 Հուլիս 2026 22:21
Ճնշումները և բանտը չեն կարող կանգնեցնել մեր պայքարը․ Նարեկ Կարապետյան

Ճնշումները և բանտը չեն կարող կանգնեցնել մեր պայքարը․ Նարեկ Կարապետյան

22 Հուլիս 2026 21:19

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

22 Հուլիս 2026 20:17
Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

22 Հուլիս 2026 19:27
Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

22 Հուլիս 2026 19:01
Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

22 Հուլիս 2026 18:48
AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

22 Հուլիս 2026 18:30
Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

22 Հուլիս 2026 18:23
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 18:06
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35
Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16
ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08
Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
Ճնշումները և բանտը չեն կարող կանգնեցնել մեր պայքարը․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Ճնշումները և բանտը չեն կարող կանգնեցնել մեր պայքարը․ Նարեկ Կարապետյան

22 Հուլիս 2026 21:19

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ճնշումները և բանտը չեն կարող կանգնեցնել իրենց պայքարը։ Այսօր...

Read moreDetails
Իրավունք

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

22 Հուլիս 2026 20:17

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ, Armenia Today-ին հայտնել են գլխավոր դատախազությունից։...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ