Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:02

Մարտակերտում տեղի է ունեցել «Արցախ ՍՏԵՄ էքսպո» կրթական-տեխնոլոգիական միջոցառումը

Մարտակերտում տեղի է ունեցել «Արցախ ՍՏԵՄ էքսպո» կրթական-տեխնոլոգիական միջոցառումը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 8-ին Մարտակերտ քաղաքում մասնակցել է «Արցախ ՍՏԵՄ էքսպո» (Artsakh STEM Expo) կրթական-տեխնոլոգիական միջոցառմանը, որը կազմակերպվել է «Արցախի երիտասարդ մտքեր» կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ: Այս մասին հայտնում են Արցախի կառավարության մամուլի ծառայությունից։

«Միջոցառումը նպատակ ուներ դպրոցականների և երիտասարդների մոտ բարձրացնել բնագիտական, տեխնոլոգիական, ինժիներիայի և մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրվածության մակարդակը, կապ ստեղծել կրթության բնագավառի և աշխատաշուկայի միջև:

Պետական նախարարը ողջունել է միջոցառման մասնակիցներին ու գաղափարակիցներին՝ ընդգծելով պետական քաղաքականության հաստատուն շարունակականությունը բնական գիտությունների ու նորարար տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունների աճին խթանելու ուղղությամբ: Արտակ Բեգլարյանը ներկա է գտնվել գիտական, տեխնոլոգիական, ինժեներական գաղափարների մրցույթներին, դասընթացներին ու պլենար քննարկումներին, շփվել միջոցառման մի խումբ մասնակիցների հետ: Նա շեշտադրել է, որ Մայիսյան եռատոնին ընդառաջ կազմակերպվող ապագային միտված այսպիսի միջոցառումը ցույց է տալիս Արցախի երկարաժամկետ զարգացման կառավարության տեսլականը՝ հիմնված կրթության ու գիտության վրա:

«Արցախ ՍՏԵՄ էքսպո»-ն հանրապետությունում անցկացվում է առաջին անգամ՝ Արցախից ու ՀՀ տարբեր բնակավայրերից 400 դպրոցականների ու երիտասարդների ընդգրկմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+