110 կՎ «Շինուհայր» օդային գծում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով սույն թվականի ապրիլի 22-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի Արցախի Հանրապետության էներգամատակարարումը: Այս մասին հաղորդում է Արցախէներգո ՓԲԸ-ն։
«Հայցում ենք ներողամտություն և վստահեցնում, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետում,- ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







